Աշխարհի համար կարեւորագույն մետաղի դեֆիցիտ են կանխատեսում
ECONOMICSՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Պղնձի՝ ամենակարեւոր մետաղի գինը, որն օգտագործվում է տառացիորեն ամեն ինչում՝ մալուխներից մինչեւ համակարգչային չիպեր ու էլեկտրամեքենաներ, մարտից իջել է մոտ մեկ երրորդով։ Շուկայում երկարատեւ իսպառ վաճառքը սպառնում է հանգեցնել համաշխարհային դեֆիցիտի, կանխատեսում է Bloomberg-ը։
«Մենք հետ ենք նայում 2022-ին եւ մտածում. ա՛յ քեզ բան»,- ասել է Wells Fargo-ի իրական ակտիվների ռազմավարության բաժնի ղեկավար Ջոն Լաֆորժը։ Պաշարները մոտ են պատմական նվազագույնին։ Իսկ գների անկումը նշանակում է, որ արդյունահանումը նոր հանքերում, որը, կանխատեսումների համաձայն, կսկսի կրճատվել 2024թ., մոտ ապագայում կարող է դառնալ էլ ավելի քիչ։ Լեռնահանքային հսկաներից մեկը՝ Newmont-ը, վերջերս չեղարկել է 2 մլրդ դոլարի ներդրումների պլանները Պերուում ոսկու եւ պղնձի արդյունահանման ուղղությամբ։ Աշխարհում ամենամեծ մատակարարը՝ Freeport-McMoRan-ը, նախազգուշացրել է, որ գները ներկայում «անբավարար» են նոր ներդրումներ կատարելու համար։
Ինչպես նշել է գործակալությունը, նոր հանքի բացման համար առնվազն 10 տարի կպահանջվի, եւ դա նշանակում է, որ այսօր արտադրողների ընդունած որոշումները կօգնեն որոշել մատակարարումների հարցը առնվազն տասնամյակի համար։ «Զգալի ներդրումները պղնձի արդյունահանման գործում իսկապես լավ գին են պահանջում կամ գոնե պղնձի լավ ընկալելի գին երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է Rio Tinto Group-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջեյկոբ Սթաուշոլմը։
Պղինձը կարեւոր մետաղ է «կանաչ» էներգետիկայի զարգացման համար։ Դրանից պատրաստում են ոչ միայն էլեկտրամեքենաներ, այն անհրաժեշտ է նաեւ էլեկտրացանցերի կառուցման, ինչպես նաեւ հողմաղացների եւ արեւային էլեկտրակայանների համար։ S&P Global-ի հետազոտության համաձայն՝ վնասակար նյութերի արտանետումները նվազագույնի հասցնելու ձգտումը կկրկնապատկի մետաղի պահանջարկը՝ տարեկան 50 մլն տոննա 2035թ.։ Մինչդեռ, օգտակար հանածոների արդյունահանումը գագաթնակետին կհասնի 2024թ.՝ նոր նախագծերի բացակայության պատճառով։ Սա ստեղծում է այնպիսի սցենար, որի դեպքում աշխարհը կարող է բախվել 10 մլն տոննայի դեֆիցիտի 2035թ.։ Հաջորդ տասնամյակում լեռնարդյունահանող ընկերությունները ստիպված կլինեն ծախսել մոտ 150 մլրդ դոլար դեֆիցիտը ծածկելու համար։
Անբավարարությունն օրինաչափորեն կհանգեցնի գների աճի։ Goldman Sachs-ը կանխատեսում է, որ էտալոնային գինը Լոնդոնի մետաղների բորսայում կկրկնապատկվի եւ կկազմի միջինը 15 հազար դոլար մեկ տոննայի դիմաց 2025թ.։ Հիմա պղնձի մեկ տոննան Լոնդոնի մետաղների բորսայում արժե մոտ 7 690 դոլար։ Այս բոլոր կանխատեսումները հիմնված են այն գաղափարի վրա, որ կառավարությունները կշարունակեն հասնել արտանետումների զրոյական մակարդակի, ինչը խիստ անհրաժեշտ է կլիմայի փոփոխության դեմ պայքարում, նշել է Bloomberg-ը։