Գեղեցկուհի Իրինա Թովմասյանը Life.panoarama.am-ին պատմել է, թե ինչպես է իր գեղեցիկ ընտանիքի հետ անցկացնում տոները և տրամադրել է ընտանեկան ամանորյա լուսանկարներ:
«Նոր տարին միշտ տոնում եմ ընտանիքիս հետ՝ տանը, ընտանեկան ջերմ մթնոլորտում՝ երեխաներիս զրնգուն ծիծաղի ու ոգևորության ուղեկցությամբ: Ամեն տարի 12 զանգերից հետո մեզ հյուր է գալիս Ձմեռ պապիկը, նա մեզ շատ նվերներ է բերում, ուրախացնում ու տոնն էլ ավելի լիարժեք է դարձնում: Իսկ մեր տոնածառի տակ դրված գեղեցիկ փաթեթավորված նվերները բացվում են ուղիղ կեսգիշերին»,- մեզ հետ զրույցում պատմեց Իրինա Թովմասյանն ու հավելեց. «Տարեմուտին մի լավ ուրախանալուց հետո երեխաները քնում են, իսկ ես ու ամուսինս էլ դիտում ենք ամանորյա ծրագրերը, որոնցում նկարահանված է լինում Մեգգին»:
.jpg)
«Մեր տոնածառը զարդարում ենք խաղալիքներով, որոնցից ամեն մեկն ունի իր պատմությունը և բերված է տարբեր երկրներից, դրանց շարքում կան նաև այնպիսի խաղալիքներ, որոնք արդեն շատ երկար տարիներ է, մեզ հետ են, իսկ մի քանիսն էլ Մեգգի ձեռքի աշխատանքներն են»,-պատմեց Իրինան:
Խոսելով ամանորյա սեղանի պարունակության մասին՝ Իրինան ասաց. «Մեր ամանորյա սեղանը միշտ զարդարված է լինում, բայց մեր տան ամանորյա սեղանին դրված են լինում ոչ թե ավանդական ուտեստներ, այլ այն, ինչ մենք ենք սիրում, օրինակ՝ մեր տանը Ամանորին միշտ «Միկադո» թխվածք է լինում, քանի որ ամուսինս այն շատ է սիրում»:
.jpg)



