Նիկոլիզմը Հայաստանը դարձնում է «պալիգոն» աշխարհաքաղաքական ռազբորկաների համար. Էդուարդ Շարմազանով
BLOGԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Նիկոլը 2021-ի մայիսի 28 -ին ասում էր՝ մենք չենք գնալու իրավիճակի սրման,խաղաղ ճանապարհով ենք խնդիրը լուծելու ու Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու։
Ակնհայտ է՝ նա եւ իր խաղաղության օրակարգը տապալվել են։
Հիմա 47 տոկոսով ռազմական բյուջեն է ավելացնում ու հայտարարում՝ մենք վճռականորեն կպաշտպանենք մեր սուվերենությունն ու սահմանները։
Վախենամ ավելացումը մնա թղթի վրա ։
2 տարի ոչինչ չարեց բանակը վերազինելու ու անվտանգային խնդիրների լուծման համար ,ծպտուն չհանեց ,երբ թշնամին առանց դիմադրության գրավեց մեր սահմանների 41քառ.կմ։
Կրկնվում է 44-օրյա պատերազմի սցենարը։
Այն ժամանակ ՝ «նոր պատերազմ,նոր տարածքներ»,Արցախը՝ Հայաստան է եւ վերջ» ու «Նոր Սարդարապատ» կոչերով անպատրաստ տարան պարտության ու հազարավոր զոհերի,իսկ այսօր «բաց հետույքով» խոսում են ամեն գնով տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին։
Դրան գումարվել է ակնհայտ հակառուսականությունը,որը չի կարող օգտակար լինել մեր պետական ու անվտանգային շահերի համար։
Նիկոլիզմը Հայաստանը դարձնում է «պալիգոն» աշխարհաքաղաքական ռազբորկաների համար։
Աստված չանի «Նոր Սարդարապատ»-ի փոխարեն «նոր Ուկրաինա» լինի,բայց արդեն Հայաստանի տարածքում։
Միակ հույսը մնում է Աստծո ողորմածությունը։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



