Yerevan, 17.March.2026,
00
:
00
BREAKING


Ո՞վ է մեծահարուստ Ռուբեն Վարդանյանի կինը (լուսանկարներ)

LIFE

Wnews.am-ը գրում է .

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել ազդեցիկ մարդկանց կանանց։ Այս անգամ ներկայացնում ենք հայ գործարար, Ռուսական Սբերբանկի վարչության նախագահի խորհրդական, ՍԿՈԼԿՈՎՈ մոսկովյան կառավարման դպրոցի նախկին նախագահ, BRICS Business Magazine խմբագրական խորհրդի նախագահ, բարերար Ռուբեն Վարդանյանի կնոջը։

DSC_1461

Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդն է։ Նա զբաղվում է Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի գործունեությամբ, որը բարեգործական ծրագրեր է իրականացնում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։

middle_1426053142_7091969

Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկան դաստիարակում են իրենց չորս զավակներին։

«Ես վստահ էի որ ամուսնանալու եմ հայուհու հետ, որովհետեւ տարբեր մշակույթ ու ազգություն ներկայացնող մարդկանց միջեւ կենցաղային հարթությունում մեծ տարբերություն կա, որը բարդացնում է կյանքը։
Կենցաղում ինձ հետ հեշտ չէ. հավանաբար ես պահանջկոտ եմ՝այդ թվում ինքս իմ հանդեպ։ Հայրս ինձ սովորեցրել է, որ միշտ պետք է ձգտել կատարելության։ Այնքան էլ չեմ սիրում գովել եւ ողողել շնորհակալությունների մեջ։ Գտնում եմ, որ եթե ապուրն այրվել է, պետք է ասել այդ մասին, իսկ եթե ոչ, ապա այդպես էլ պետք է լինի եւ դրա համար պետք չէ առանձին շնորհակալություն հայտնել։ Կանայք, ովքեր եղել են կողքիս, դա հասկացել են»,- պատմում է Ռուբեն Վարդանյանը։

RU-Ruben-and-Veronika

Վերոնիկա Զոնաբենդը Դիլիջանի միջազգային դպրոցի համահիմնադիրն ու հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

16

Ավելի վաղ, 2000 թվականին, նա մասնավոր գործարարությամբ է զբաղվել եւ հանդես եկել կինոարտադրության, հյուրընկալության ոլորտի նախագծերում։ Նա հանդես է եկել նաեւ որպես «Կոկո Շանելն ու Իգոր Ստրավինսկին» գեղարվեստական ֆիլմի համապրոդյուսեր։

Մինչ այդ մի քանի տարի աշխատել է բանկային համակարգում, 1993 թվականից սկսած զբաղեցրել Տվերունիվերսալբանկի վալյուտային վարչության փոխնախագահի պաշտոնը։
Իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1990 թվականին գիտահետազոտական ինստիտուտի ավիացիոն ոլորտում ինժեներ աշխատելով։
1990թ. գերազանցությամբ ավարտել է Մոսկովյան ավիացիոն ինստիտուտը, 1994–1995թթ. բանկային գործ մասնագիտությամբ սովորել Լոնդոնի տնտեսագիտության եւ քաղաքականության դպրոցում։

2014թ. ՀՀ նախագահի կողմից կրթության եւ գիտության բնագավառի զարգացմանը եւ միջազգային գիտակրթական համագործակցությանը նպաստելու, Դիիջանի միջազգային դպրոցի կառուցման եւ կրթական ծրագրերի իրականացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգեւատրվել է Բարեկամության մեդալով։

8574_b

middle_1425637209_8221077

«Վերոնիկան իմ առաջին սերը չէր, նրանից առաջ ես լուրջ հարաբերություններ ունեցել եմ։ Բոլոր կանայք էլ ինձ շատ բան են տվել, ես ինքս էլ միշտ փորձում եմ տալ, այլ ոչ միայն ստանալ։
Հետաքրքիր է, որ իմ ամուսնություն պատմությունը գրեթե կրկնում է ծնողներիս պատմությունը։ Կնոջս հետ ծանոթացել եմ 22 տարի առաջ։
Հանդիպել ենք ընդամենը մի շաբաթ, երրորդ հանդիպումից հետո ես Վերոնիկային ասացի, որ ժամանակ չունեմ իր հետ հանդիպելու համար… մի խոսքով, ուզում եմ, որ նա դառնա իմ երեխաների մայրը։ Վերոնիկան համաձայնվեց։ Ինչպես իմ ծնողները, մենք եւս ամուսնացանք առանց մեր ծնողների համաձայնության, առանց հայկական մեծ հարսանիքի։ Ծնողրներս Վերոնիկայի հետ ծանոթացան հետագայում։
Մենք իրար նման ենք, դրա հետ մեկտեղ տարբեր։ Երբեմն ինձ թվում է, որ ծնողներս նրան ավելի շատ են սիրում, քան ինձ։ Վերոնիկան պարզվեց, որ, ինչպես ասեմ, դե, իսկական կին է։ Նա իմ տուն եկավ եւ փորձեց իմ հարազատներին ու մտերիմներին իրենը դարձնել, իսկ դա հեշտ չէ. ամեն օր մանրուքներ են ծագում. ով առաջինը սեղան նստեց, ինչպես սեղանը փռվեց, ինչպես դիմավորեցին հյուրերին։
Օրինակ ես միշտ անհանգստանում եմ, որ հյուրերի համար քիչ ճաշատեսակներ են պատրաստված։ Եթե ամբողջությամբ կերել են, ուրեմն դա ինձ համար սարսափելի է. նշանակում է, որ սնունդը քիչ էր։
Երբ ծնվեց մեր ավագ որդին, ես Վերոնիկային ասացի, որ հայկական ավանդույթներով առաջնեկ որդու անունը ամուսինն է ընտրում եւ անգամ չի էլ հարցնում կնոջը, որովհետեւ նա ժառանգորդն է, բայց ես, ավելի դեմոկրատ լինելով, առաջարկեցի երեք անուն. Լեւոն, Աշոտ, Դավիթ։ Խելացի կինս որոշեց չվիճել եւ ընտրեց Դավիթ անունը, որն իրեն ամենամոտն է։

_MG_7379

Վերոնիկան ավելի հաճախ է լինում Հայաստանում, քանի որ մի շարք նախագծեր ունի։ Չնայած դրան նա հայ չի դարձել, պահպանել է իր անհատականությունը եւ միեւնույն ժամանակ իմ շրջապատն իրենն է դարձրել։ Հավանաբար իրեն հեշտ չէ, սակայն դա դժվար է նկատել, նա ամեն ինչ շատ անկեղծ է անում»,- պատմում է Ռուբեն Վարդանյանը։

129

 

 

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients