Ե՞րբ պետք է նշեն նահանջ տարվա փետրվարի 29-ին ծնվածներն իրենց ծննդյան օրերը
LIFE1in.am-ը գրում է.
Փետրվարի 29-ին ծնվածները միշտ միևնույն խնդրին են բախվում` երբ նշել իրենց ծննդյան օրը: Այդ կապակցությամբ գերմանացի պրոֆեսոր Հայնրիխ Հեմեն մի քանի խորհուրդ է տալիս:
Ծննդյան օրը նշելու ամսաթիվը պետք է ընտրել` ելնելով փետրվարի 29-ին ծնված ժամանակից:
1. Եթե մարդը ծնվել է 24-ից մինչև առավոտյան 6-ն ընկած ժամանակահատվածում, հաջորդ 3 տարիները նա իր ծննդյան օրը կարող է նշել փետրվարի 28-ին:
2. Առավոտյան ժամը 6-ից մինչև 12-ն ընկած ժամանակահատվածում ծնվածները առաջին երկու տարին` նահանջ տարուց հետո, պետք է նշեն փետրվարի 28-ին, իսկ երրորդը` մարտի 1-ին:
3. Եթե մարդը ծվել է ցերեկը ժամը 12-ից երեկոյան 18-ն ընկած ժամանակահատվածում, ապա նահանջ տարուց հետո առաջին տարին պետք է նշի փետրվարի 28-ին, իսկ երրորդը` մարտի 1-ին:
4. Երեկոյան ժամը 18-ից մինչև գիշերվա 24-ը ծնվածները պետք է իրենց ծննդյան օրը նշեն մարտի 1-ին:



