Yerevan, 01.November.2026,
00
:
00
BREAKING

Խաղաղության պայմանագրի գինը Լեռնային Ղարաբաղի գոյությունն է. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

 ng.ru–ն գրում է, որ չճանաչված ԼՂՀ մայրաքաղաքը կրկին անհանգիստ է: Այս անգամ Ստեփանակերտում զանգվածային դժգոհության պատճառ է դարձել վերջերս Պրահայում Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների, Եվրոպական խորհրդի ղեկավարի և Հայաստանի վարչապետի ընդունած հայտարարությունը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչմանը։ Ի՞նչը դուր չի գալիս ղարաբաղցիներին այդ հայտարարության մեջ։ Չճանաչված հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը իրավիճակը բնութագրել է այսպես. «Մենք դեմ չենք խաղաղության պայմանագրերին, խնդիրը նման խաղաղության պայմանագրերի գինն է։ Մենք կարծում ենք, որ չի կարող լինել խաղաղության պայմանագիր ո՛չ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով, ո՛չ էլ ժխտելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, քանի որ դա կբերի աղետի, և մենք կկորցնենք մեր պետականությունը»։

Դավիթ Բաբայանը վստահ է, որ Արցախն ապագա չունի Ադրբեջանի կազմում: Բացի այդ, «չպետք է հույս ունենալ, որ դա ինչ-որ կերպ կարող է երաշխավորել Հայաստանի անվտանգությունը»,- ասել է ԼՂՀ արտգործնախարարը։ Իր հերթին, Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը վստահ է, որ «Արցախն այսօր կանգնած է ոչ միայն մշակութային ժառանգության ոչնչացման, այլ նաև գոյության վտանգի առջև»։ Այսինքն, ղարաբաղցիներն ուղղակի սպառնալիք են տեսնում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցում։ Գրեթե ամեն օր Ստեփանակերտի կենտրոնում հանրահավաքների դուրս եկած մարդիկ ասում են, որ իրենք Ադրբեջանի կազմում ապագա չունեն և չեն կարող ունենալ։ Նրանց մտահոգությունը հասկանալի է: Ինքը՝ Ալիևը, նույն Պրահայում հայտարարել է, որ եթե Ղարաբաղի հայերը չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, ապա կարող են այնտեղից հեռանալ։ Ղարաբաղցիների բացարձակ, ճնշող մեծամասնությունը չի պատկերացնում կյանքը որպես Ադրբեջանի քաղաքացի։

Նրանք վստահ են, որ նման պարագայում անիմաստ է խոսել հայերի անվտանգության ու իրավունքների պահպանման մասին, իսկ եթե ռուս խաղաղապահները հեռանան տարածաշրջանից, ապա նրանց կյանքին ուղղակի վտանգ կսպառնա։ Մինչդեռ ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետը լրանում է երեք տարուց էլ քիչ ժամանակ հետո։ Հայաստանն, իհարկե, ամենևին դեմ չէ այդ առաքելության մանդատը ևս հինգ տարով երկարաձգելուն, սակայն Ադրբեջանն արդեն իսկ պահանջում է ռուս խաղաղապահներին անհապաղ դուրս բերել Ղարաբաղից։ Նման դեպքում հայերը մնում են դեմ առ դեմ նրանց հետ, որոնք 30 տարվա առճակատման ընթացքում չեն էլ մտածել ոչ միայն նստել բանակցությունների սեղանի շուրջ և պարզապես խոսել մարդկանց հետ, ինչպես, օրինակ՝ Մոլդովայի իշխանությունները պրիդնեստրովցիների, կամ Վրաստանինը՝ Աբխազիայի հետ: Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունից հետո Հայաստանին գործնականում ոչ մի լծակ չի մնացել ներկա իրավիճակի վրա ազդելու համար։ Տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պահանջներից հետո Երևանում այժմ փորձում են պարզապես երաշխավորել ղարաբաղցիների իրավունքների պահպանումն ու անվտանգությունը։

Սակայն նույնիսկ այդ խոսակցությունները Բաքվում զայրույթ են առաջացնում։ Նրանք վստահորեն հայտարարում են, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է, նման խնդիր այլևս չկա, ինչը նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարիքը չկա։ Ավելին, Բաքվում վերացվել է անգամ Լեռնային Ղարաբաղ աշխարհագրական հասկացությունը։ Հայաստանն ինքն է հիմա մահացու վտանգի տակ: Թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ բանակցությունների ֆոնին ադրբեջանական զինուժը փաստացի օկուպացրել է հենց Հայաստանի տարածքի մի մասը և մոտեցել առողջարանային Ջերմուկ քաղաքին և Սևանա լճի ափին։ ՀԱՊԿ-ում իրավիճակի կարգավորման հարցում Երևանի օգնության կոչը հանգեցրել է «խոր մտահոգության» արտահայտման և կազմակերպության՝ երկու կողմերին ուղղված «զսպվածության» անիմաստ կոչերին։ Երևանում սկսել են խոսել ՀԱՊԿ-ի լիակատար մեռելածնության ու անարժեքության մասին, նաև կոչեր են հնչել անհապաղ լքել այդ կազմակերպությունը։ Իհարկե, Հայաստանի իշխանությունները ծավալվող իրադարձությունների ֆոնին կտրուկ շարժումներ չեն անի, բայց նստվածքը դեռ երկար կմնա։ Փաստացի ոչնչի չեն հանգեցրել նաև Երևանի՝ օգնություն ցուցաբերելու կոչերը ռազմաքաղաքական գործընկեր Ռուսաստանին։ Միջազգային պատժամիջոցների ծանրության տակ մաշված և Ուկրաինայում լուրջ խնդիրներով զբաղված Մոսկվան պարզապես լռում է, և այստեղից կրկին կոչեր են հնչում իրավիճակը կարգավորել դիվանագիտական ճանապարհով։

Պարզվել է, որ եթե Ադրբեջանին լիովին աջակցում է իր ռազմավարական դաշնակից Թուրքիան, ապա Հայաստանին փաստացի Մոսկվայում չեն աջակցում։ Անհնար է չհասկանալ, որ այդ ֆոնին ԱՄՆ-ն ու ԵՄ–ն ակտիվ են լինելու, և դա պայմանավորված է, իհարկե, տարածաշրջանում սեփական շահերով։ Արդյո՞ք իրադարձությունների նման զարգացումը ձեռնտու է Մոսկվային աշխարհաքաղաքական տեսանկյունից, ցույց կտա ժամանակը։ Վերջին շրջանում աշխարհում և հատկապես կովկասյան տարածաշրջանում ամեն ինչ շատ արագ է ընթանում։ Իսկ այդ ընթացքում արդիականացվում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցը՝ կա՛մ ըստ Ադրբեջանի առաջարկած քարտեզների, կա՛մ Հայաստանի տրամադրության տակ գտնվող քարտեզներով, կա՛մ էլ ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզներով, որոնք Մոսկվան է առաջարկում օգտագործել։

Մի բան պարզ չէ. ինչպե՞ս են իրականացվելու այդ աշխատանքները, եթե Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Ջերմուկի մոտ, շտապում են դեպի Սևանա լիճ և, կարծես թե, չեն պատրաստվում լքել Հայաստանի տարածքը։ Ավելին, Բաքվում չեն հոգնում կրկնել, որ «Զանգեզուրը, Սևանը և Երևանը Ադրբեջանի պատմական հողերն են», և վաղ թե ուշ իրենք կլինեն այնտեղ։ Դժվար է մոռանալ նաև Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե իբր եկել են, տեսել են, որ սահմանը բաց է, խորացել են։ Զավեշտն այն է, որ այդ կերպ նրանք կարող են գնալ ու կանգնել Երևանի մոտակայքում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice