Yerevan, 07.December.2025,
00
:
00
BREAKING


«Արևմտյան մոդելի ամբողջ իմաստը ռուսական և իրանական գործոնը ՀՀ-ի և տարածաշրջանի վրա թուլացնելն է և հետո, ի վերջո, վերացնելը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Որոշ ժամանակ առաջ հրապարակվեց մի փաստաթղթի նախագիծ, որի շուրջ, մի շարք Տելեգրամ ալիքների պնդմամբ, սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում բանակցել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նշվում է, որ հենց այս փաստաթուղթն է դարձել Պրահայում Փաշինյան-Ալիև-Էրդողան զրույցների հիմնական թեման։ Երեկ էլ տեղեկություններ ստացվեցին, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Սոչիում և եռակողմ բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Ըստ առկա տեղեկությունների և «տրամադրությունների», ռուսաստանյան հանդիպումը կարող է զուտ «արձանագրային» բնույթ կրել, և հենց «վաշինգտոնյան» փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, կդառնա Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների հենքը: Չի բացառվում, որ Սոչիից հետո Հայաստանը կարող է ստորագրել խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակը, որով փաստացի նախ՝ վերջնականապես ձեռք կքաշեն Արցախից, երկրորդ՝ կիրականացնեն իրենց հիմնական նպատակը, այն է՝ Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն՝ շրջվելով դեպի արևմուտք:

Անդրադառնալով թեմային՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտեց, որ այս պահին դժվար է ներկայացնել փաստաթուղթը՝ դրանից բխող վտանգների ողջ ծավալով, քանի որ հստակ տեքստը դեռ պարզ չէ. «Միևնույն ժամանակ, կան առանցքային ուղղություններ, որոնց մասին անընդհատ նաև արտահոսքեր են կազմակերպվում: Եթե անդրադառնանք թեմայի՝ Արցախին վերաբերող հատվածին, ապա, ըստ էության, Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հաշվի առնելով Արցախի փոխանցումը նրա կազմ: Այն հայտարարությունները, որոնք հնչում են Հայաստանից, այն բանակցությունները, որոնք ընթանում են Հայաստան-Ադրբեջան համատեքստում նաև Արցախի վերաբերյալ, ցույց են տալիս, որ Հայաստանը ոչ միայն հրաժարվել է Արցախի հարցում անվտանգության երաշխավորի, բանակցային գործընթացը վարելու իր առաքելությունից, այլև առհասարակ համարում է, որ Արցախի հարցով պետք է զբաղվի Ռուսաստանը, և դա բացառապես ՌԴ-ի իրավասության շրջանակներում է: Մեծ հաշվով, նշվածները հասարակության աչքի առաջ ընթացող գործընթացներ են, և հիմա Ադրբեջանը փորձում է հասնել դրանց իրավական ամրագրմանը»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն էլ մատնանշեց փաստաթղթի՝ արևմտյան տարբերակի բուն նպատակների մասին. «Հիմնական իմաստը հակառուսական և հակաիրանական քաղաքականության իրականացումն է, որի դեպքում մենք ձեռք կքաշենք ոչ միայն Արցախից, այլև ՀՀ-ից: Արևմուտքը Հայաստանը վերացնելու նպատակ չունի, բայց այդպես կստացվի: Եթե հայ-ադրբեջանական, այսպես կոչված, հաշտեցումը արևմտյան տարբերակով է գնում, ապա նոր ստատուս քվոյի հաստատում է նշանակում, որովհետև նախկին ստատուս-քվոն արձանագրվել էր 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրով: Այն մեր երազանքներինը չէր, բայց, ամեն դեպքում, ֆիքսել էր ստատուսքվոն: «Վաշինգտոնյան» տարբերակով գնալու դեպքում նշանակում է 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրի վերացում, նաև նոր պատերազմ, որի դեպքում ՌԴ-ն նույնիսկ տեսական միջամտության հնարավորություն չի ունենա՝ ասելով, որ ընտրել ենք արևմտյան մոդելը»:

Ա. Թևանյանի խոսքով, Արևմուտքը, մասնավորապես Բրյուսելը խաղաղություն չի երաշխավորելու. «Բրյուսելը Փաշինյանի հետ Հայաստանում հակառուսական հիստերիա է բարձրացնելու, մեղքը գցելու են ռուսների գրպանը, բայց դրանից, մեզ համար օգուտներ չեն լինելու՝ նշված մոդելով փաստացի հայտնվելու ենք թուրքական տիրապետության ներքո. ռուսական գործոններն այստեղից կվերանան, իրանականը հարցականի տակ կհայտնվի, իսկ Հայաստանն ավելի վատ Ուկրաինա ու շատ ավելի վատ Սիրիա կդառնա: Սա է Նիկոլ Փաշինյանի քաղաքականության իմաստը, թեպետ ինքն անձամբ արևմտյան որևէ երկիր փախչելու հնարավորություն կստանա. դա կլինի այն մրցանակը, որն իրեն կտա Արևմուտքը հակառուսական և հակաիրանական քաղաքականություն իրականացնելու համար: Իսկ այն, որ Փաշինյանը մարդկանց, երկիրը կրակի բերան տանելու և դեպքի վայրից ծլկելու հատկություն ունի, ականատես ենք եղել նաև 2008-ի մարտի 1-ին: Հիմա նույնն ավելի մեծ մասշտաբով է անում, արդեն ոչ թե որպես ընդդիմադիր ակտիվիստ, այլ պետության ղեկավար: Պետության ղեկավարի կարգավիճակով աշխարհաքաղաքական «Մարտի 1» է բերում Հայաստանի գլխին»:

Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով «խաղաղության համաձայնագրի» մնացած հատվածներին, դելիմիտացիա-դեմարկացիայի, նաև տարածաշրջանային կոմունիկացիաների գործընթացներին, հավելեց. «Ադրբեջանը վերջին 2 տարում ուժի կիրառմամբ իր պատկերացմամբ դելիմիտացիա-դեմարկացիայի գործընթաց է իրականացնում. Ադրբեջանը ներթափանցել է ՀՀ սուվերեն տարածքի խորք, դիրքային բարելավումների ու ՀՀ տարածքների բռնազավթման միջոցով մեծ վերահսկողություն հաստատել ՀՀ կարևոր կոմունիկացիաների, ռեսուրսների նկատմամաբ, դեռ չեմ խոսում՝ բնակավայրերի վերահսկողության մասին: Ադրբեջանը փորձելու է հասնել իր կողմից ուժի կիրառման փաստաթղթավորմանը: Այն գործընթացը, որը ներկայացվում է «խաղաղության փաստաթղթի» կամ «խաղաղության պայմանագրի» ներքո, իրականում ոչ թե խաղաղություն, այլ կապիտուլ յացիայի երկրորդ արարն է, Հայաստանին կենսունակությունից զրկելու գործընթաց»:

Անդրադառնալով Արցախին՝ Ա. Թևանյանը հավելեց, որ թեպետ վերոնշյալ «վաշինգտոնյան» փաստաթուղթը, որպես այդպիսին, պաշտոնապես հրապարակված չէ, բայց կան հստակ պաշտոնական հայտարարություններ. «Ալիևն Աստանայում հայտարարեց, որ Արցախն Ադրբեջանի կազմում է լինելու: Ասաց, որ Պրահայում հենց դա են քննարկել, ու որևէ մեկը չի առարկել այդ մոտեցմանը: Այնտեղ «որևէ մեկերի» շարքում էին Փաշինյանը, Մակրոնը և Շառլ Միշելը: Բացի այդ, կա Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի, չի կարող պահել Արցախը: Մեծ հաշվով, խոսակցության ամբողջ առարկան այն է, որ համաձայնել է արևմտյան մոդելին: Հայաստանում Փաշինյանը տարածում է այն միտքը, որ Հայաստանը փրկելու համար պետք է Արցախը հանձնի: Իսկ իրականում սեղանին Հայաստանի հարցն է, և արևմտյան մոդելի ամբողջ իմաստը ռուսական և իրանական գործոնը ՀՀ-ի և տարածաշրջանի վրա թուլացնելն է, և հետո, ի վերջո, վերացնելը»: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectAn unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Designer Jacob Meyer Presents His Masterpieces at the ONE&ONLY Antigravity Theatre in The Dvin HotelA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club