Աշխարհի ամենամեծ շները
PHOTO1in.am-ը գրում է.
Հալք անունով հսկան աշխարհի ամենամեծ պիտբուլն է: Չնայած ահարկու տեսքին՝ նա շատ բարի և սիրալիր է: Հալքի քաշը 80 կգ է:

Զևս շուն: Շան հասակը 91,44 սմ է, երկարությունը՝ 2,22 մ: Քաշը մոտ 70 կգ է: Զևսն օրական ավելի քան 13 կգ սնունդ է ուտում:

Հերկուլես անգլիական մաստիֆը կշռում է 94 կգ: Հսկա Հերկուլեսը շատ բարի է, ճանճի էլ չի վնասի:

80-կիլոգրամանոց Լանդսիր Բումերն ապրում է ԱՄՆ-ում՝ Հյուսիսային Դակոտայում: Բումերի երկարությունը հասնում է 2,13 մետրի:

Long Cheng Kennel Չինաստանից: Այս տիբեթական մաստիֆը ոչ միայն աշխարհի ամենամեծ շներից մեկն է, այլև ամենաթանկարժեքներից է: 90 կգ կշռող այս հսկան վաճառվել է 1,4 մլն եվրոյով:

Դոգ Գիբսոնին պահում են Կալիֆոռնիայում: Հասակը 106 սմ է:

Զորբա-դե-լա-Սուզան աշխարհի ամենամեծ շունն է: Այդ անգլիական մաստիֆն 8 տարեկանում 155 կգ է կշռել:

Իսկ սա հիասքանչ Ալյասկայի մալամուտ է:

Իռլանդական գայլխեղդ Լինուս: Երկարությունը՝ 2,13 մ:

Դոգ Ֆրեդդին 18 ամսում հասել է 2,13 մ երկարության, հասակը 92 սմ է: Հիմա նա Մեծ Բրիտանիայի ամենամեծ շունն է:

Անգլիական մաստիֆ Քելն աշխարհի ամենածանր շունն է: Կշռում է 133 կգ:

Սամսոն անունով այս շան առաջին տերերը նրանից հրաժարվել են հսկայական չափերի պատճառով: Հիմա Սամսոնն իրեն սիրող տերեր ունի, որոնց նրա 2,19 մետր երկարությունն ու 127 կգ քաշը չեն խանգարում:

Հայտնի Հալքի՝ աշխարհի ամենամեծ պիտբուլի ձագուկները:




