Բնական հիանալի միջոց՝ ատամների որակյալ սպիտակեցման համար
LIFEՀաճախ ժպտացեք, քանի որ ժպիտը հաջողության գրավականն է: Որպեսզի Ձեր ատամները ճերմակ լինեն, և ցանկանաք ավելի հաճախ ժպտալ, Ձեզ համար պատրաստել ենք մի հիանալի միջոց:
Օգտագործեք քրքում՝ ատամների անթերի մաքրման և սպիտակեցման համար: Չնայած որ այս համեմունքն ունի վառ դեղին գույն, այն հիանալի արդյունք է տալիս. հեռացնում է ատամնափառը, սպանում է բերանի խոռոչի մանրէներին, ատամների էմալին հիանալի տեսք է հաղորդում:

Սա բնական միջոց է, այն չի պարունակում նյութեր, որոնք բարակեցնում են էմալը կամ քայքայում են լնդերը: Մեկ շաբաթ անընդհատ այս միջոցն օգտագործելուց հետո Դուք կտեսնեք արդյունքը:
Ատամների սպիտակեցում քրքումով
Բաղադրիչներ
- 1 ճաշի գդալ ձիթայուղ կամ ջուր
- 1 թեյի գդալ քրքում

Օգտագործման եղանակը
1. Լավ խառնեք համեմունքը ջրի կամ ձիթայուղի հետ: Մի փոքր քսեք այդ զանգվածից ատամի խոզանակի վրա և մաքրեք ատամները:
2. Մաքրելուց հետո ևս 3-5 րոպե այդ խառնուրդը պահեք բերանում:
3. Լավ ողողեք բերանը:
Հիշե՛ք, որ բերանի խոռոչի ճիշտ հիգիենայի համար պետք է լվանալ ատամներն օրը երկու անգամ:
Շողացող առողջ ժպիտն ապահովված է:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Grant Akopian has been elected to the AmCham Board
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



