Ամենատարածված սխալները Make up-ի ժամանակ
LIFEԴիմահարդարման ժամանակ, իհարկե, կարելի է նորարարությունների դիմել: Սակայն կան սխալներ, որոնք կրկնել չարժե, դրանք անպայման փչացնում են ամեն ինչ:
Որոնք են այդ սխալները՝ Տոնային եւ սնուցող քսուքներն իրար խառնելը:
Թեեւ շատ ոճաբաններ խորհուրդ են տալիս օգտագործել այս հնարքը, սակայն իրականում դա ճիշտ չէ: Գուցե մի քանի ժամով ձեր մաշկը լավ տեսք ունենա, սակայն շատ շուտով դեմքից քսուքը կսկսի պարզապես հոսել:
Աչքերի սեւաներկը ջրով բացելը:
Թեեւ աչքերի սեւաներկում մի փոքր ջուր ավելացնելը թույլ է տալիս այն ավելի երկար օգտագործել, բայց այս դեպքում սեւաներկը կորցնում է իր այն հատկանիշները, որոնք մեզ պետք են` չթափվելը, թարթիչներին խտություն հաղորդելը եւ այլն:
Թարթիչների հիմքը չներկելը:
Սովորաբար երբ աչքի մատիտով մի փոքր մգացնում ենք թարթիչների հիմքը, շպարը ամբողջական ու գեղեցիկ է դառնում:
Աչքերի շուրջը դիմափոշի քսելը:
Իհարկե, այս կերպ ամբողջ դեմքը միատոն է լինում, սակայն աչքերի շուրջ դիմափոշին ավելի շատ է ցույց տալիս դեմքի այդ հատվածի կնճիռները:
Վառ գույներ ընտրել թե աչքերի, թե շրթունքների համար:
Բոլոր ոճաբաններն էլ սիրում են կրկնել, որ շպարտվելիս անհրաժեշտ է ազատություն տալ երեւակայությանը: Սակայն պետք է հիշել դիմահարդարման ոսկե կանոնը` վառ գույնով ներկված պետք է լինեն կամ աչքերը, կամ շրթունքները: Չի կարելի երկուսն էլ վառ ներկել: Ընդգծեք մեկը, մյուսը թող լրացնի կերպարը:



