Արթուր Արամյանը բառացի գողանում և հայերեն է թարգմանում իմ և որոշ այլ գործընկերներիս ռուսալեզու գրառումները և վերլուծությունները. Մարիամ Հովսեփյան
BLOGՔաղաքագետ Մարիամ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ի ուշադրություն ԶԼՄ-ների
Այսօր բացահայտեցի մի գրագողի, ով այս բոլոր 4 օրերի ընթացքում բառացի գողանում և հայերեն է թարգմանում իմ և որոշ այլ գործընկերներիս ռուսալեզու գրառումները և վերլուծությունները։ Ցավալի է, որ կան մարդիկ, առավել ևս ՏՂԱմարդիկ, ովքեր այս օրերին (ինչպես նաև պատերազմի օրերին) տաքուկ դիվանների վրա նստաց են և օգտվելով ցավալի իրողությունից, որոշել են PR-վել և ուրիշների հետազոտոթյոնների արդյունքը բառացիորեն թարգմանել և վերագրել իրենց, քանի դեռ նրանք զբաղված են։
Անձի հետ կապ հաստատեցի, հասկացրեցի որ լավ բան չի անում և եթե իրեն հետաքրքիր է մեր կոնտենտը ապա կարող է նյութերից օգտվել, բայց ոչ բառացիորեն ներկայացնել, որպես իր տեսակետ, տեղեկատվություն կամ կարծիք, արդյունքում, իհարկե, ինձ բլոկեց բայց շարունակում է զբաղվել նույ գործո։
Ուշադիր եղե՜ք, որ MAMUL.am-ի նման սրա վրա հղում չտաք, փնտրեք իր գրառումները ռուսալեզու տիրույթում և կգտնեք սկզբնաղբյուրին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



