Միկրոալիքային վառարանի օգտագործման ձեւեր, որոնք ձեր գործը շատ կհեշտացնեն
LIFEՄիկրոալիքային վառարանը տնային տնտեսուհիներին անչափ պետքական իր է։ Բացի ուտեստներ եփելն ու տաքացնելը սրանով ինչ ասես կարելի է անել՝ հալեցնում են շոկոլադը, եգիպտացորենը խաշում հենց տերեւների մեջ եւ այլն։
Սակայն միկրոալիքային վառարանի այս երկու օգտագործման ձեւի մասին քչերը գիտեն։ Դրանք տնային տնտեսուհիների համար իսկական փրկություն կարող են լինել։
1.Ապակյա տարրաների ստերիլիզացիա
Միկրոալիքային վառարանում շատ արագ կարելի է ստերիլիզացնել ապակյա տարրաները։ սա անչափ կարեւոր է, հատկապես, եթե պահածոներ եք պատրաստում։ Լվացեք տարրաները սոդայաջրով, դրանց մեջ 30 մլ մաքուր ջուր լցրեք, դրեք միկրոալիքային վառարանը՝ 2-3 րոպեով, եւ պատրաստ է։ Եթե տարրան մեծ է, որինակ՝ 3 լիտրանոցը, կարող եք կողքի դնել, առանց մեջը ջուր լցնելու։ Փոխարենը կողքին փոքր բաժակով ջուր դրեք։

2. Խաշեք կաղամբի տերեւները։ Կաղամբի տերեւներով տոլման շատերի սիրելի ուտելիքն է։ Իսկ ահա այդ տերեւները խաշելը բավական ջանք ու ժամանակ է պահանջում։ Դրեք ամբողջական կաղամբը միկրոալիքային վառարանի մեջ, միացրեք 10-15 րոպեով։ Ընթացքում կարող եք մի քանի անգամ անջատել, այլ կողմի վրա թեքել, որպեսզի հավասար լինի։ 15 րոպեից կաղամբի տերեւները պատրաստ են։





