Ճանապարհային քարտեզ են պատրաստում. «մեսիջները» պետք է գան հենց Արցախից․ «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին Արցախում ակտիվորեն քննարկվում է կոնկրետ գործողությունների ծրագիր, թե առաջիկայում ինչ քայլեր են կիրառվելու համահայկական համախմբվածությունը լիարժեք ապահովելու հետ կապված։
Մասնավորաբար, մեր ունեցած տեղեկություններով, նախատեսվում է առանձին թիրախային հանձնարարականներ, առաջարկություններ ու «անհրաժեշտության փաթեթ» ներկայացնել կոնկրետ խմբերի, քաղաքական ուժերի և անհատների ներգրավվածությամբ, առկա ռեսուրսներն ու ներքին և արտաքին կապերն օգտագործելով՝ համապատասխան գործողություններով և միջոցառումներով արցախահայությանն աջակցելու և ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, հստակ միջոցառումների ճանապարհային քարտեզ է մշակվում, որով պետք է քայլ առ քայլ գնալ առաջ և հասնել ընդհանուր աշխատող մեկ մեխանիզմի ստեղծման։ Ըստ տեղեկությունների, այս առումով արդեն մի քանի փակ քննարկումներ են տեղի ունեցել, որոնք, ինչքանով մեզ է հայտնի, բավական օգտակար ու հեռանկարային են եղել։ Այլ կերպ ասած՝ փորձ է արվելու այնպես դասավորել ընդհանուր «փազլը», որ Արցախի հետ կապված «մեսիջները» գան հենց Արցախից։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում