Կարեւոր բաներ, որոնք պետք է իմանաք թավաների ու կաթսաների մասին
LIFEՏանը պատրաստելիս վստահ ենք, որ որակյալ կերակուր ենք պատրաստում, սակայն չգիտենք, որ կերակուրի որակը մեծապես կախված է, թե ինչի մեջ ենք այն պատրաստում։
Ահա թե թավաներ եւ կաթսաներ գնելիս ինչին պետք է ուշադրություն դարձնեք։
Չկպնող թավաների մասին կարծիքները շատ են, ոմանք կարծում են, որ իրականում այն ամբողջովին քիմիա է։ Օրինակ, դրանք չի կարելի շատ տաքացնել, շատ տաքացնելու դեպքում այնպիսի թույներ է արտադրվում, որոնք կարող են անգամ մահվան պատճառ դառնալ։ Բացի այդ, նման թավաների պիտանելիության ժամկետը 3 տարի է, դրանից հետո դրանք պետք է դեն նետել։ Իսկ ահա չուգունե թավաները եւ կաթսաները հին ու փորձված տարբերակ են՝ տարիներով փորձված։ Դրանք անվտանգ են ուտելիք պատրաստելիս։
Էմալե կաթսաներն ու թավաները եւս կարող եք հանգիստ օգտագործել՝ առանց անհանգստանալու առողջության համար։ Ուտելիքի պլաստիկե տարրաները հարմար են՝ դրանք պահելու համար, սակայն կարող են վնասակար լինել, եթե դրանցով ուտելիք տաքացնես միկրոալիքային վառարանի մեջ։ Մի մոռացեք նաեւ, որ պլաստիկը թունավոր իրեր է պարունակում, որոնք անցնում են ուտելիքին։ Բացի այդ, պլաստիկե տարրաները երբ հնանում են, էլ ավելի թունավոր են դառնում։ Ուտելիքը պահելու համար կարող եք ապակե տարրաներ օգտագործել, դրանցով կարող եք ուտելիքը սառնարանում պահել։Ապակին` թունավոր նյութեր չի պարունակում։
Չժանգոտվող պողպատից կաթսաները եւս հարմար են եւ երկարատեւ։ Նման կաթսաները լավ պահպանում են ուտելիքն ու չեն վնասում առողջությանը։ Դրանում բացարձակապես ամեն ինչ կարելի է պատրաստել։



