Հետևեք այս 4 կանոններին և ձեր կոշիկներն այլևս էժանագին տեսք չեն ունենա
LIFE1 Չափազանց բարձր կոշկատակ – Ցավոք որքան բարձր է կոշկատակն, այնքան էժանագին տեսք ունի կոշիկը, հատկապես ծածկված կոշկատակի դեպքում, որն ավելի շատ կրունկով սմբակի տեսք ունի, քան կոշիկի։
Առանց հաստ կոշկատակի կոշիկներն ավելի բարձրորակ ու բարձրաճաշակ տեսք ունեն։ Դրանք նաև ավելի հարմարավետ են, քան բարձր կոշկատակով կոշիկները։

2 Չեն համապատասխանում ոտքերին – Երբ կոշիկները չեն համապատասխանում ոտքերին, ոչ միայն թափթփված տեսք են ստանում, այլև դրանցով չափազանց դժվար է քայլել։
Անկախ նրանից, թե որքան հրաշալի տեսք ունի կոշիկը, եթե այն ձեր հագով չէ, երբեք մի գնեք այն։

3 Չափազանց շատ նախշեր կան դրանց վրա – Կոշիկների վրայի զարդերն ու նախշերը միշտ փոքր ինչ խրթին են։ Նույնիսկ թանկարժեք զարդարանքները կարող են էժանագին տեսք ունենալ, եթե ճիշտ ձևով չեն արված։ Երբ ինչ-որ խելահեղ տեսքով կոշիկ եք հավանում, հասկացեք, թե կոնկրետ ինչն է դուր գալիս դրա մեջ, այնուհետև բորձեք այնպիսի կոշիկ գտնել, որն այդ հատկանիշն ավելի լավ ու ճիշտ է ընգծում։ Ընտրեք ձեր նախընտրած գույնի կոշիկի մաքուր ու դասական ձևը, և ոչ թե հավելյալ անտեղի նախշերով ու զարդերով տարբերակը։

Եթե կենդանիների մորթու նախշերի սիրահար եք, ընտրեք այնպիսի կոշիկ, որն իր վրա միատեսակ նախշ է պարունակում, և ոչ թե մի քանի, տարբեր տեսակի։

Եթե փայլեր եք սիրում մետաղական կաշի փորձեք։

4 Չեք կարողանում նորմալ քայլել դրանցով։ Անկախ նրանից, թե որքան եք վճարել կոշիկների համար, եթե դրանց վրա չեք կարողանում հանգիստ ու գեղեցիկ քայլել, դրանք կորցնում են իրենց արժեքն ու տեսքը։
Նույնիսկ եթե արդեն սվորել ես ծալված ծնկներով քայլելուն, այն միևնույն է գեղեցիկ չի նայվում։ Դա նաև հանգեցնում է կոշիկների շուտ մաշվելուն։ Փորձիր ավելի ցածր կրունկներով կոշիկներ հագնել ու աշխատիր կեցվածքիդ վրա. ուղիղ կանգնելը մեծ նշանակություն ունի քայլվածքի համար։ Երբ արդեն սկսես ավելի ուղիղ քալել, ընտրիր ավելի բարձր կրունկներ։




