Ինչո՞ւ պետք է մազերը լվանալուց նախ օգտագործել կոնդիցիոները, ապա նոր շամպունը
LIFELife.panorama.am-ը գրում է.
Մարդկանց մեծ մասը մազերը լվանալիս նախ օգտագործում են շամպունը, ապա նոր մազերը փափկեցնող կոնդիցիոները։ Սակայն մազերի խնամքի հանրահայտ բրենդները խորհուրդ են տալիս կատարել ճիշտ հակառակը․ նախ օգտագործել կոնդիցիոները, ապա նոր մազերը լվանալ շամպունով։
Ինչպես նշում է մազերի խնամքի հանրահայտ «Kérastase» բրենդի գեղարվեստական տնօրեն Նինա Դիմաչկին, շամպուն օգտագործելուց առաջ մազերը կոնդիցիոներով լվանալը լավագույն միջոց է այն սնուցելու համար՝ առանց մազերը ծանրացնելու։ Այս միջոցը նաև նպաստում է մազերի հարդարանքի երկար պահպանմանը, ինչպես նաև օգնում է, որ շամպունն ավելի հեշտությամբ և ավելի լավ մաքրի մազերը։ Այս հնարքը նպաստավոր է ինչպես բարակ մազերի համար, այնպես էլ ներկված մազերի համար, քանի որ նախապես կոնդիցիոներ օգտագործելով մազերն այլևս չեն խճճվի, մազերի ծայրերը չեն չորանա և չեն ճյուղավորվի։
Դիմաչկին խորհուրդ է տալիս կոնդիցիոները քսել ոչ միայն մազերի ծայրերին, ինչպես ընդունված է, այլ այն քսել նաև մազերի արմատներին։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



