Կանաչ «ռումբ»՝ ճարպերի դեմ
LIFE168.am–ը գրում է.
Ձմռան տոներին բոլորս էլ գայթակղվում ենք հարուստ և լեցուն սեղաններով: Սա հենց այն ժամանակահատվածն է, երբ օրգանիզմին ամենաշատն է անհրաժեշտ որևէ բնական միջոց, որը կօգնի մարսել բոլոր համեղ կերակուրներն ու թույլ չի տա այդ կերակուրներին՝ ճարպի տեսքով «կուտակվել» մեր որովայնի հատվածում:
Ձեզ ենք ներկայացնում կանաչ ռումբ կոչվող ըմպելիքը, որն այս հարցում լավագույնս կօգնի ձեզ:
Բաղադրություն
- 1 սառած բանան
- 1 ճ/գ աղացած կոճապղպեղ
- 2 ճ/գ աղացած կտավատի սերմեր
- 1 բաժակ սառեցրած հապալաս
- Կես բաժակ սպանախ
- Սառույցի կտորներ
Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ, լավ հարեք: Առավոտյան՝ դատարկ ստամոքսին, խմեք այս հյութը:
Այն հրաշալի կերպով պայքարում է օրգանիզմի ավելորդ ճարպերի դեմ: Այս բաղադրատոմսից օգտված մարդկանց մեծ մասը փաստում է, որ այն օգնում է մի քանի օրվա ընթացքում ազատվել մի քանի կիլոգրամներից:
Այս հյութի բոլոր բաղադրիչների մասին բազմիցս խոսել ենք մեր նախորդ հրապարակումներում:
Բանանը, օրինակ, մեծ քանակությամբ կալիում, հակաօքսիդանտներ և մանրաթելեր է պարունակում, ահա թե ինչու է այս միրգը լավացնում մարսողությունն ու օգնում օրգանիզմից դուրս բերել ավելորդ տոքսինները:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



