Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ է Գործընթացների խելացի ավտոմատացումը (ԳԽԱ/IPA)

SOCIETY

Գրեթե բոլոր ոլորտներում արհեստական բանականությունը համարվում է ապագայի տեսլական, որը խոստանում է փոխել բիզնեսի բոլոր բաղադրիչները: Բայց ոչ բոլոր սպասումներն են արդարացվում։ Արդեն տասնամյակներ է, ինչ մենք սպասում ենք անհատական՝ մարմնի վրա կրելի թռչող համակարգերին, ինչպես նաև արհեստական բանականությամբ աշխատող բացառապես առանց վարորդ մեքենաներին, որոնք դեռևս հեռու են համատարած օգտագործմանը հասնելուց։

Այնուամենայնիվ, Գործընթացների խելացի ավտոմատացումը (ԳԽԱ/IPA) արդեն իսկ փոխում է բիզնեսների աշխատանքի վարման ձևը: Վերլուծական ընկերություններից մեկը 2022 թվականին համաշխարհային շուկան գնահատում էր 13,6 միլիարդ դոլար և ակնկալվում է, որ մինչև 2027 թվականը այն կրկնապատկվելու է: IPA-ի համընդհանուր տարածման շնորհիվ ընկերությունները սովորում են ավտոմատացնել ավելի բարձր մակարդակի գործառույթները՝ հիմնվելով ռոբոտացված գործընթացների ավտոմատացման գործիքակազմի վրա, դրանով իսկ  կարողանալով ավելի մեծ վերադարձելիություն ստանալ իրենց ներդրումներից՝ միևնույն ժամանակ մարդկանց հնարավորություն տալով զբաղվել ավելի արժեքավոր առաջադրանքներով:

Ի՞նչ է գործընթացների խելացի ավտոմատացումը (IPA)։

Գործընթացների խելացի ավտոմատացումը տեխնոլոգիական լուծում է, որը համատեղում է ռոբոտացված գործընթացների ավտոմատացումը (RPA), արհեստական բանականությունը (AI), բնական լեզվի մշակումը (NLP) և մեքենայական ուսուցումը (ML) ոչ միայն կրկնվող ու ամենօրյա առաջադրանքներ կատարելու համար, այլ նաև ժամանակի ընթացքում որոշակի առաջադրանք սովորելու հաշվին առավել արդյունավետ դառնալու համար։ Ինչպես բոլոր ավտոմատացման գործիքները, IPA-ը ձգտում է կատարել այն առաջադրանքները, որոնք սովորաբար կատարում են մարդիկ: IPA-ը կարող է համակցվել ռոբոտացված գործընթացների ավտոմատացման (RPA) և այլ գործիքների հետ՝ իրականացնելու ավտոմատացված առաջադրանքների լայն տեսականի, որոնք օգտատերերը կարող են սահմանել մեկ անգամ, իսկ այնուհետև գործարկել ժամանակացույցով կամ միջամտել այն դեպքում, երբ փոխվում են  սահմանված պայմանները:

Որո՞նք են գործընթացների խելացի ավտոմատացման (IPA) առավելությունները:

IPA լուծումների կիրառումը բիզնեսին թույլ է տալիս ավտոմատացնել աշխատանքային պրոցեսի ավելի շատ մասեր՝ թույլ տալով մարդկանց  կենտրոնանալ ավելի արժեքավոր առաջադրանքների վրա, որոնք հնարավոր չէ ավտոմատացնել: Սա հանգեցնում է ավելի արագ գործընթացների ու պարզեցված հաղորդակցության, որոնք կարող են բերել բարձր արդյունավետություն և ներդրումային եկամտաբերություն: Ըստ McKinsey-ի՝ ընկերությունները, որոնք IPA կիրառման փորձարկումներ են անում, հաճախ ունենում են 100%-ից ավելի ներդրումային վերադարձելիություն:  

Ո՞րն է տարբերությունը գործընթացների խելացի ավտոմատացման (IPA) և ռոբոտացված գործընթացների ավտոմատացման (RPA) մեջ։

Ռոբոտացված գործընթացների ավտոմատացումը (RPA) օգտագործում է ծրագրային ռոբոտներ՝ գործակցելու տարբեր համակարգերի և հավելվածների հետ և կատարելու կրկնվող, առօրյա առաջադրանքները, որոնք այլապես կծանրաբեռնեին արդեն իսկ զբաղված աշխատակիցներին: Ըստ սահմանման՝ RPA-ն աշխատում է՝ հիմնվելով կանոնների վրա, և իդեալական լուծում է՝ փոխարինելու մարդու կողմից նախապես սահմանված կանոններով կատարվող առաջադրանքներն ու գործառույթները։ RPA-ը իդեալական է  նաև համակարգված տվյալների մշակման համար:

IPA-ն ապահովում է գործընթացների ավտոմատացման ավելի բարձր մակարդակ՝ բարդ խնդիրներ լուծելու ունակությամբ: IPA-ն ավելի ճկուն է առաջադրանքներ կատարելիս, կարող է մշակել չհամակարգված տվյալներ, ինչպես նաև անել դատողություններ կամ վերլուծություններ առաջադրանքն ավարտին հասցնելու համար: IPA-ի կիրառության տարածմանը զուգահեռ՝ գործընթացներն ավելի արդյունավետ կդառնան:

IPA-ը ներառում է RPA գործիքներ, որոնք կարող են համատեղ կիրառվել գործընթացի ամբողջական ավտոմատացման համար՝ օգտագործելով յուրաքանչյուրի ուժեղ կողմերը:

Որո՞նք են գործընթացների խելացի ավտոմատացման օրինակները:

Կազմակերպությունները մշակում են փաստաթղթերի մեծ ծավալներ, որոնք պետք է հավաքվեն, տեսակավորվեն և ուղարկվեն համապատասխան բաժիններ: Գործընթացների խելացի ավտոմատացումը կարող է ճանաչել և առանձնացնել փաստաթղթերի հիմնական տեսակները (հաշիվներ, պատվերներ, ձևաթղթեր և այլն) և ոչ միայն ուղղորդել համապատասխան բաժիններ, այլև դուրս հանել անհրաժեշտ տվյալները (հաշիվների ընդհանուր գումարը, պատվերի տարրերը), որոնք այնուհետև մշակվում են RPA գործընթացներով։ Դրա օրինակներից են հիփոթեքային վարկավորման մշակումը բանկային ոլորտում, հաշիվ-ապրանքագրերի մշակումը հաշվապահական ծրագրերում, առողջության և այլ ապահովագրական հատուցումների հայցադիմումների մշակումը, մաքսային հայտարարագրերը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում:

Որտե՞ղ կարող է օգնել գործընթացների խելացի ավտոմատացումը:

IPA-ը կարող է բերել բիզնես գործընթացների ավելի մեծ արտադրողականության և արդյունավետության ցանկացած տեղ, ուր RPA-ն արդեն իսկ գործարկված է: IPA լուծումներն աշխատում են ավտոմատացնել ավելի մեծ թվով գործընթացներ և գործընթացների ավելի բարձր մակարդակներ՝ աշխատանքային հոսքի շրջանակներում՝ կատարելով այնպիսի առաջադրանքներ, որոնք նախկինում անում էին մարդիկ: Այն ընկերությունները, որոնք նախատեսում են իրենց գործընթացներում կիրառել արհեստական բանականության գործիքներ պետք է հաշվի առնեն, որ կայուն և վստահելի RPA լուծում ունենալը պարտադիր նախապայման է՝ աշխատանքային գործընթացների ավելի բարձր մակարդակի ավտոմատացման համար։ 

Հոդվածը թարգմանվել է Fortra.com կայքից։ Անգլերեն տարբերակի հղումը՝ https://www.fortra.com/resources/articles/what-intelligent-process-automation-ipa 

Fortra-ն ունի Կիբերանվտանգության և Ավտոմատացման ոլորտում 40 տարվա մասնագիտական փորձառություն, 3500-ից ավելի աշխատակից և 30,000-ից ավելի հաճախորդ, որոնց թվում են աշխարհի մի շարք խոշորագույն ընկերություններ։ FORTRA-յի հայաստանյան գրասենյակում այսօր 140-ից ավելի բարձրակարգ մասնագետ է աշխատում, ովքեր միջազգային գործընկերների հետ միասին իրենց արժեքավոր ներդրումն են ունենում ընկերության կողմից մշակվող գրեթե բոլոր ծառայություններում ու պրոյեկտներում։

Fortra-ի թիմին միանալու հնարավորությունների, ինչպես նաև կիբերանվտանգության և ավտոմատացման ոլորտների մասին ավելին իմանալու համար կարող եք հետևել Լինքդինյան էջին՝ https://www.linkedin.com/showcase/fortra-armenia/

 

Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community