Yerevan, 02.November.2026,
00
:
00
BREAKING

«Դատական համակարգն այլևս անկախության որևէ նշույլ չունի»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ջուրն արդեն բարձրացել է»՝ իր տակ վերցնելով այն ամենն, ինչ առկա է դատական իշխանությունում: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան, ԱՀ նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

«Իհարկե, անհատական մակարդակում կան դատավորներ, որոնք առանձին գործերով կարող են արդար որոշումներ կայացնել, խոսքը քաղաքական իշխանության հետաքրքրությունների շրջանակներում գտնվող գործերի մասին է: Բայց արդեն փաստ է, որ ամբողջ համակարգը, որպես այդպիսին, զուրկ է անկախությունից ու գտնվում է իշխող քաղաքական ուժի վերահսկողության ներքո: Վերջին օրերին մի քանի դատավորների հրապարակային հայտարարություններն այդ մասին են վկայում. այդ դատավորներն իրենց հավատարմությունն էին հայտնում ԲԴԽ-ին, որն իրականում հավատարմություն էր ոչ միայն քաղաքական նշանակումներով ձևավորված ԲԴԽ-ին, այլև ՔՊին: Այս պայմաններում մենք դատարանների մասին, որպես անկախություն ունեցող առանձին իշխանություն, այլևս չենք կարող խոսել»,-նշեց Ռուբեն Մելիքյանը՝ շեշտելով, որ թեպետ քիչ թե շատ մնացել են իշխանությունների քաղաքական հետաքրքրությունների շրջանակներում գտնվող գործերով արդար որոշումներ կայացնող դատավորներ, բայց իշխանությունն այդ խնդիրն էլ է լուծել:

Օրինակ բերելով գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորումը՝ Ռ. Մելիքյանը հավելեց. «Գրիգորի Խաչատուրովի օրինակը բոլորիս աչքի առջև է. եթե առաջին ատյանի դատարանում ինչ-որ բան չի ստացվում, ապա վերաքննիչում կստացվի, վերաքննիչում չի ստացվում, Վճռաբեկում կստացվի: Այս պայմաններում կարող ենք ասել, որ ամենաերկարը դիմադրած համակարգն այլևս որևէ անկախության նշույլ չունի»:

Ռ. Մելիքյանի խոսքով, նախկինում ունեինք անկախության բավականին բարձր աստիճանի հասած դատական իշխանություն: «Իսկ հիմա կարող ենք արձանագրել, որ ժողովրդավարական լոզունգներով իշխանության եկած մարդիկ այն ուղղակի ոչնչացրեցին: Նշվածից բխող վտանգներն առաջին հերթին վերաբերում են հասարակ քաղաքացուն, որը չի կարող դատարաններում արդարության հասնելու հույս ունենալ: Հաջորդ վտանգն առնչվում է քաղաքական համակարգին: Իմ կարծիքով, սակայն, առաջին տուժողները լինելու են հենց այն անձինք, որոնք տարբեր ձևերով իրենց հավատարմությունը հայտնելով իշխող ռեժիմին՝ դավաճանում են դատական իշխանության իրենց սրբազան առաքելությանը, ինչի հետևանքով ունենք մի վիճակ, որը գնալով կորցնում է կապը իրավական պետության անգամ նվազագույն արժեքների հետ»,-ասաց նա:

Ռ. Մելիքյանի խոսքով, թեպետ դատական իշխանությունում ՔՊ-ի ներկայացուցիչներն այսօր ինչ-որ հարցեր են լուծում իրենց քաղաքական ուժի համար, բայց երկարաժամկետ կտրվածքով վնասում են առաջին հերթին երկրին ու անձամբ իրենց. «Անկախ դատական իշխանությունը մի երևույթ է, որի առաջին շահառուներից մեկը հենց գործող քաղաքական ռեժիմն է: Հաջորդ քաղաքական ռեժիմի կողմից հնարավոր չարաշահումներ թույլ չտալու համար գործող իշխանությունն այսօր պետք է մեծացնի դատարանների անկախությունը: Սա դասագրքային ճշմարտություն է, որից ՔՊ-ի նեկայացուցիչները շեղվեցին այսրոպեական շահերի համար»:

Անդրադառնալով վերջին շրջանի քրեական հետապնդումներին, խոսելով նաև Գ. Խաչատուրովի նկատմամբ կալանքի որոշման մասին՝ Ռուբեն Մելիքյանը, հաշվի առնելով նախ այն, որ կալանավորման որոշումը կայացվել է մի գործով, որի վաղեմության ժամկետը մի քանի ամսից լրանում է, շեշտեց. «Կա վաղեմության ժամկետի խնդիր: Սա նշանակում է, որ ինչքան էլ իրավապահ մարմինները արագ գործեն, մինչև վաղեմության ժամկետի լրանալը օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չեն հասցնի ունենալ: Սա նշանակում է նաև, որ անձի նկատմամբ պատիժ նշանակվել չի կարող, ինչն իր հերթին նշանակում է, որ անձը որոշակի անօրինականություններ կատարելու որևէ շարժառիթ չունի: Այս փաստն արդեն իսկ ցույց է տալիս չհիմնավորված տարբերակված մոտեցման մասին և էական հանգամանք է Գ. Խաչատուրովի նկատմամբ թիրախավորումը հաստատելու համար»:

Նա ընդգծեց նաև երկրորդ հանգամանքի՝ գործի բուն էության մասին. «Բոլորովին այլ անձի գույքի հետ կապված հարցեր են առաջացել, որը Խաչատուրովն ինչ-որ գործարք կատարելիս գրավ է դրել: Իշխանությունները հանրությանը համոզիչ ապացույցներ չեն ներկայացրել առ այն, որ Գ. Խաչատուրովն ուղիղ կապ ունի այդ գույքի հետ: Սա լրացուցիչ փաստարկ է, որը ցույց է տալիս, որ այդ քրեական հետապնդման հիմքում ոչ թե իրավական, այլ քաղաքական նկատառում կա: Առհասարակ, այս իշխանություններն ամենևին ու երբեք չեն խորշել քրեական հետապնդումների գործիքակազմն ի շահ իրենց օգտագործելու գայթակղությունից: Ես կարծում եմ՝ նմանատիպ այլ դեպքեր ևս կտեսնենք: Այս իշխանությունները ցույց են տվել, որ ոչնչի առջև կանգ չեն առնելու և չեն մտածում այն մասին, թե ինչ է իրենց սպասվում, երբ իրենք դադարեն իշխանություն լինել: Ես միայն ուզում եմ հույս հայտնել, որ ինչ էլ մեր երկրում լինի, ապագա իշխանությունները ոչ թե բարությանը, այլ արդարությանը տուրք կտան»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice