Ռուբեն Վարդանյանը Արցախում է. Կեղծ լուրերը շարունակում են տարածել
ANALYSISԱրցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Արցախում է և որևէ տեղ չի գնացել, եթե գնա էլ, ապա այդ մասին չի վարանի հայտնել արցախցիներին։
Նա հերքել է տեղեկությունները, թե իբր հեռացել է Արցախից առողջական խնդիրների պատճառով, ասել, թե իրեն շատ լավ է զգում։ «Ի՞նչ է նշանակում լքել, կամ չլքել Արցախը, ես անում եմ այն, ինչ համարում եմ կարևոր, երկու ուղղություն. առաջինը մեր ներսում է, հասարակությանը համախմբելը, երկրորդը՝ Արցախի ընկերները պետք է իմանան, թե ինչ է կատարվում, եթե պետք լինի կգնամ, եթե պետք լինի կգամ, բայց ես այստեղ եմ , որովհետև համարում եմ, որ իմ այստեղ լինելը կարևոր է, իսկ այդ բամբասանքներն անում են մի բանի համար, որ մարդիկ ոչ մեկին չհավատան»,- նշել է Վարդանյանն ու հավելել. «Ուզում եմ արցախցիներին ասել մի բան, իմացեք Ռուբենն ունի թերություններ, ունի տարբեր բաներ, որոնք մարդկանց կարող են դուր գալ, կամ չգալ, բայց մի բան կա իմ մեջ, իմ ուժն իմ խոսքի մեջ է , եթե ինչ-որ բան ասել եմ՝ անում եմ, այդպես ապրում եմ ու ապրելու եմ մինչև կյանքիս վերջը»,- նշել է նա։
Անդրադառնալով խոսակցություններին, թե Լաչինի միջանցքը փակվել է իր պետնախարար լինելու պատճառով, Վարդանյանն արձագանքել է. «Այդ բոլոր կոնսպիրոլոգիական գաղափարները, թե պարոն Վարդանյանը դուրս կգա, մենք ամեն ինչ կունենանք, արվում են թիրախավորված։ Իհարկե Ադրբեջանը զգաց, որ մարդիկ դեկտեմբերի այդ ցրտին, այդ ծանր ժամանակ համախմբված էին հրապարակում և ասում էին՝ մենք պայքարում ենք, դուրս չենք գալիս, չենք ենթարկվում, այդ ուժը շատ կարևոր է պայքարի համար»։
Ռուբեն Վարդանյանը ինքն էլ Արցախի նախագահին ասել է և բաց է ասել, որ չի ցանկանում դառնալ այն մարդը, որը վնաս է բերում Արցախի ժողովրդին, միաժամանակ հիշեցրել, որ իր պաշտոնանկությունից հետո Ադրբեջանը շատ ավելի խստացրել է շրջափակման պայմանները։ Խոսելով Արայիկ Հարությունյանի հետ հարաբերությունների մասին՝ Ռուբեն Վարդանյանը պատասխանել է, թե ինքն ու Արայիկ Հարությունյանը տարբեր ոճի ղեկավարներ են, իսկ ինքն ավելի կտրուկ էր։
Նոնա Սարուխանյան
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
3
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
4
Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month
5
Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank



