10 միջոց, որպեսզի սովորեք ինքներդ ձեզ սիրել
LIFEՀայտնի հոգեբան Լուիզա Խեյը ներկայացրել է այն 10 միջոցները, որոնք կօգնեն սիրել ինքներդ ձեզ
1, Դադարեք քննադատել ինքներդ ձեզ Մի համարեք, որ դուք վատն եք։ Երբ մենք մեզ վատն ենք համարում, մեր մակարդակն իջեցնում ենք ու այլեւս ոչնչի ունակ չենք։
2, Դադարեք վախեցնել ձեզ։ Ոմանք ահաբեկում են իրենց վատ մտքերով՝ իրավիճակը պատկերացնելով շատ ավելի մռայլ, քան իրականում կա։ Նման մարդիկ փոքրիկ խնդիրները դարձնում են ահռելի եւ անընդհատ վատ բանի սպասման մեջ են։
3, Ինքներդ ձեզ հետ բարի ու համբերատար եղեք Ինչպես կատակով ասում էր գրող Օրեն Արնոլդը՝ Աստված իմ, աղաչում եմ, ինձ համբերություն տուր, ու անմիջապես»։ Համբերությունը հզոր ուժ ։ Մարդկանց մեծամասնությունը տառապում է սպասումից, այնինչ իզուր չեն ասում՝ համբերությունը կյանք է։
4, Բարի եղեք ձեր գիտակցության նկատմամբ Մի մեղադրեք ձեզ վատ մտքերի համար, մի մեղադրեք այն վատ բաների համար, որ արել եք կյանքում, պարզապես դրանցից դասեր քաղեք։
5, Սովորեք գովալ ձեզ Քննդատությունն այրում է հոգին, գովալը՝ ջերմացնում այն։ Ինչ լավ բան անեք, ինքներդ ձեզ պարգեւատրեք գովքով։
6, Սովորեք դիմել ընկերների օգնությանը Օգնություն խնդրելն ուժի նշան է, ոչ թե թուլության։ Մեզանից շատներն են հույսը մենակ իրենք իրենց վրա դնում, այնիչ երբեմն ավելի հեշտ է դիմել մտերիմների օգնությանը։
7, Սիրեք ձեր բացասական հատկանիշները Մենք բոլորս էլ երբեմն սխալ ընտրություն ենք անում։ Եթե տարիներով մեղադրենք մեզ, ոչ մի լավ բան չի լինի։ ԵԹե գիտակցում ենք մեր բացասական հատկանիշները, ավլեի լավ է հումորով վերաբերվենք ու փորձենք փոխվել, ոչ թե անընդհատ մեղադրենք մեզ։
8, Խնամեք ձեր մարմինը Խնամեք ձեր մարմինը, հետեւեք ձեր սննդին, սովորություն դարձրեք անընդհատ հետեւել ձեզ։
9, Աշխատեք հայելու հետ Առավոտյան մոտեցեք հայելուն, ժպտացեք ու ասեք ինքներդ ձեզ՝ ես սիրում եմ քեզ, դու ամենալավն ես։ Ամբողջ օրը լավ տրամադրութամբ ու ուրախ անցկացրեք։
10, Սիրեք ձեզ հենց հիմա, մի սպասեք, որ կատարյալ կդառնաք Երբ սիրեք ինքներդ ձեզ, ուրիշներին էլ կկարողանաք սիրել ու ընդունել այնպիսին, ինչպիսին կան։ Դուք եկել եք այս աշխարհ, որպեսզի ապրեք այնպես, ինչպես ուզում եք, ոչ թե հանուն ուրիշների։



