Աննան, Տաթևը, Սիման, Դիանան, Սոնան, Անատին և այլք` Blognews.am-ի ամանորյա ֆոտոշարքում
LIFEՏոնածառ, խաղալիքեր, Ձմեռ պապ և ամենակարևորը՝ ուրախ տրամադրություն. այս ամենը կարելի է տեսնել BlogNews.am-ի ամանորյա ֆոտոշարքում: Մենք որոշեցինք մի ֆոտոպատմության մեջ ներկայացնել հայկական շոու բիզնեսի մի քանի ներկայացուցիչներին: Նրանցից շատերին լուսանկարեցինք մեր պատրաստած տաղավարում, իսկ ոմանց էլ՝ իրենց նախընտրած վայրում: Պետք է ասեմ, որ բոլորի նկարահանումները բավականին ուրախ են անցել:
Մեր առաջին հյուրը դերասանուհի Տաթև Հովակիմյանն էր, նրան, վստահ եմ, լավ կհիշեք «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմից: Տաթևը լուսանկարներում լրիվ հեքիաթային տեսք ունի և նման է գեղեցիկ տիկնիկի:
«Ամեն տարի, ըստ ավանդույթի, ընտանիքի հետ եմ տոները նշում՝ մորս, հորս, քրոջս և մեր տան երեք անդամների՝ շունիկներիս։ Դրանից հետո ամեն տարի անցկացրել եմ տարբեր կերպ և գրեթե ոչ մի տարի չեմ պլանավորում ինչպես անցկացնել: Ժամը 12-ից հետո առանց պլանավորելու դուրս ենք գալիս ընկերներով և որոշում՝ որտեղ ենք ուզում անցկացնել գիշերը։ 2015 թվականը, ինչպես և վերջին մի քանի տարին ինձ համար շատ հարուստ էր իմ մասնագիտության առումով, բայց այս տարին առանձնացավ ինձ համար նաև նրանով, որ աշխատանքի հետ միասին ես ձեռք բերեցի հրաշալի ընկերներ, մարդիկ, ովքեր կան իմ կյանքում, ու ես սիրում եմ ասել՝ կարևորը՝ մենք իրար համար արդեն կանք։ Հարուստ ու սիրով լի տարի էր, և այդպես էլ ուզում եմ մուտք գործել 2016 թվական։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»:




Դիզայներ Դիանա Շատվերյանը Նոր տարվա համար պատրաաստել էր ամանորյա հավաքածու: Դիանան նկարահանման ամբողջ ընթացքում ուրախ տրամադրություն ուներ, անգամ որոշեց երաժշտություն միացնել և սկսեց պարել: Շիկահեր գեղեցկուհին նախընտրեց նկարահանման համար կրել այս կարմիր զգեստը, որի կենտրոնում այս տարվա խորհրդանիշ կապիկն էր:
Շարունակությունն այստեղ:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Grant Akopian has been elected to the AmCham Board
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



