10 բան, որ տղաները սիրում են աղջիկների մեջ
LIFEMypage.am-ը գրում է.
Անցած և գալիք տոները կամա-ակամա ռոմանտիկ տրամադրություն են արթնացնում: Եվ շատերի ուղեղն է հիմա զբաղված միայն սիրո մասին մտքերով: Եվ առջևում դեռ գարունն է: Հետաքրքիր է, ի՞նչն է մեզ ստիպում սիրահարվել կոնկրետ տվյալ մարդուն, այլ ոչ ուրիշին: Էլ ավելի հետաքրքիր է, թե ինչն է ստիպում մյուսներին սիրահարվել մեզ: Ո՞ր հատկություններն ու հատկանիշներն են ստիպում տղաներին սիրահարվել աղջկան:
1. Անպաշտպանություն և խոցելիություն
Իրականում դա այդքան էլ զարմանալի չէ: Մեր օրերում, երբ բոլորը սովոր են թաքնվել ուժեղ կնոջ դիմակի տակ, խոցելիությունը շատ գրավիչ բան է թվում:
2. Համարձակություն
Այո-այո, այն նույնպես աղջկան գրավիչ է դարձնում: Չէ՞ որ համարձակությունն ինքնավստահության նշան է:
3. Անհատականություն
Տղաներին դուր է գալիս, երբ աղջիկն անկախ ամեն ինչից մնում է այնպիսին, ինչպիսին իրականում կա, այլ չի շարժվում հոսանքի ուղղությամբ:
4. Գեղեցկություն
Դե իհարկե, էլ ու՞ր, առանց ֆիզիկական գրավչության: Իհարկե հոգու գեղեցկությունը շատ կարևոր է, բայց կոկիկ և խնամված արտաքին տեսքը ոչնչով չի զիջում առաջինին:
5. Ազնվություն
Հետազոտությունները ցույց են տալիս, որ տղաների համար ազնվությունն մի քանի անգամ ավելի գրավիչ է, քան խելքը: Չէ՞ որ ոչ մեկին դուր չի գալիս, երբ իրեն խաբում են:
6. Փառասիրություն
Տարօրինակ է, բայց տղաներին դա դուր է գալիս:
7. Անմիջականություն
Բոլորին, անկախ սեռից, դուր են գալիս մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչպես է պետք շփվել դիմացինի հետ:
8. Լավատեսություն
Ոչ մի տղա չի ցանկանում շփվել այնպիսի աղջկա հետ, ով միշտ բողոքում է և նվնվում:
9. Կիրք
Դե այստեղ բացատրության կարիք չկա. ամեն ինչ պարզ է:
10. Սեր փորձարարությունների հանդեպ
Տղաների մեծ մասն իր բնույթով հետազոտող է, ուստի պետք չի զարմանալ, որ իրենց դուր են գալիս այն աղջիկները, ովքեր անկեղծ հետաքրքրություն են ցուցաբերում նոր բաների հանդեպ:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Grant Akopian has been elected to the AmCham Board
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



