Լաս Վեգասի ամենաշքեղ հյուրանոցը
LIFEShabat.am-ը գրում է.
Նեվադա նահանգում կառուցվել է «Ոսկյա բնակտոր» (Golden Nugget Hotel) հյուրանոցը`լողավազանով և ջրային բլուրով, որը կարող է վախեցնել նյարդերից թույլ այցելուներին:
Սա իհարկե ամենաբարձր ջրային բլուրը չէ, ինչպես օրինակ Բրազիլիայում գտնվող Ինսանոն, սակայն նրա «սարսափելիությունը» կայանում է նրանում, որ բլուրի վերջում Ձեզ սպասում է անսպասելի անակնկալ, այն անցնում է քաղցած շնաձկներով լի հսկայական ակվարիումի միջով:
Մարդկանց մեծ մասը Լաս Վեգաս մեկնում է կազինոյում, պտուտակախաղ և այլ խաղեր խաղալու նպատակով, սակայն բացի այդ, այստեղ գալիս են ընտանիքներով հանգստանալու համար, նրանց համար նույնպես կան բազմաթիվ զվարճություններ:
Դրանց շարքում կարելի է նշել լողավազանները և ջրային բլուրը, որը գտնվում է Golden Nugget հյուրանոցի սրահում:
Այս ջրային բլուրն իրենից ներկայացնում է խողովակ, որի սկիզբը գտնվում է երրորդ հարկում և վերջանում է առաջին հարկում`գիշատիչ շնաձկներով և այլ ձկներով մեծ, ապակյա ակվարիումով:
Խողովակն անմիջապես մտնում է ակվարիումի մեջ և, երբ Դուք իջնում եք, հայտնվում եք ակվարիումի մեջ, և միայն մի բարակ պատ է բաժանում Ձեզ այդ գիշատիչ շնաձկներից, որոնք հետևում են իջնող մարդկանց:
Լողավազանում գտնվող շնաձկներից և այլ ձկներից բացի, որի ծավալը կազմում է 75708 լիտր, առկա է ձկների 300 տեսակ: Ակվարիումի պատերը պատրաստված են չորս դյույմ հաստություն ունեցող ակրիլից:
Լողավազանը նույնպես ակվարիումին անչափ մոտ է գտնվում:
2008 թվականին հյուրանոցը վերակառուցվել է, այժմ լողավազանը տաքացվում է ձմռանը: Golden Nugget հյուրանոցն ունի իր սեփական օազիսը, երկրորդ լողավազանը և հանգստի համար նախատեսված այլ գոտիներ:

















