8-ամյա այս տղայի յուրահատուկ երազանքն իրականություն դարձավ
LIFEBlognews.am-ը գրում է.
Իթան անունով 8-ամյա տղան իրականացրեց իր երազանքը, երբ «MAC»-ի դիմահարդարը նրան պրոֆեսիոնալ դիմահարդարում սովորեցրեց։
Տանը մշտապես մոր շպարն օգտագործելով՝ Իթանը համոզել էր վերջինիս իրեն շպարի դասընթացի տանել։
Մայրը նրան «MAC»-ի դիմահարդար Ջոուի Քիլմերի մոտ տարավ, ով արդեն 15 տարի աշխատում է այս ոլորտում ու հասցրել է շպարել «Միսս Ամերիկայի» գեղեցկուհիներին։

Քիլմերը դասից հետո ինքնալուսանկար է հրապարակել տղայի հետ՝ ֆեյսբուքի իր էջում գրելով.
Մի քանի շաբաթ առաջ ես ստացա «МAC»-ի համար դասավանդման իմ սերտիֆիկատը և այսօր ես իրականացրեցի առաջին դասը։ Ի սկզբանե ես այսօր աշխատանքի չէի, սակայն պատրաստ էի ընդունել դիմորդներին։ Սա Իթանն է։ Նա 8 տարեկան է։ Նա ցանկանում էր սովորել դիմահարդարվել։ Նա սիրում է Ջեֆրի Սթարին։ Նրա մայրն աջակցում էր նրան ու թույլ տալիս ինքնաբացահայտվել։ Ես շպարեցի նրա դեմքի միայն մի մասը, իսկ ինքը՝ մյուս մասը։ Նա այնքան հրաշալի աշխատեց։ Նա չափազանց տաղանդավոր տղա է։ Եվ ես սպասում եմ, որ նա մեծ արվեստագետ կդառնա կյանքում։ Սակայն ես այնքան շոյված էի նրա մոր պահվածքով, ով նրան ինքնավստահություն էր փոխանցում ու թույլ տալիս լինել այնպիսին, ինչպիսին նա կա։ Նախասահմանված էր, որ ես այսօր աշխատեի։ Սա ցույց է տալիս, թե որքան է աշխարհը փոխվել այն ժամանակվանից ի վեր, երբ ես նրա տարիքին էի, և որ հույս կա այն երեխաների համար, ովքեր տարբերվում են, անկախ նրանից՝ տղան միասեռական է, թե՝ ոչ։ Ես իսկապես հարգում եմ մայրիկին, ով թույլ է տալիս նրան լինել այնպիսին, ինչպիսին կա, և բացահայտել ինքն իրեն ու այն, թե ինչ է նա ցանկանում անել իր կյանքում...
![]() |
![]() |
Տղայի մայրը՝ Սիզոնը, պատմել է.
Նա սովորական 8-ամյա տղա է, ով սիրում է դիմահարդարել։
Իսկ ինչ վերաբերում է նրա սեռական կողմնորոշմանը՝ մայրն ասել է.
Նա չափազանց փոքր է դրա համար, սա ոչ մի կապ չունի սեռական կողմնորոշման կամ սեռական ինքնության հետ։



1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds





