Առեղծվածային մահեր Փիթ կղզու հոգեբուժարանում. ի՞նչ էր թաքնված դրանց հետևում
LIFEՏարիներ շարունակ Ավստրալիայի Փիթ կղզու հոգեբուժական կենտրոնը տեղեկացրել է իր երեխա հիվանդների մահերի մասին:
Երեխաների ընտանիքներին ասել են, որ նրանք խեղդվել են Հոքսբերի գետում: Մահացածներից մեկի եղբայրը, սակայն, հրաժարվել է հավատալ դրան: Նրա եղբորը 10 տարեկանում տեղափոխել են այդ հիվանդանոց, քանի որ նա սովորելու հետ կապված դժվարություններ է ունեցել:
Նրա մոտ չեն եղել հոգեկան խանգարումներ: Տասնամյա երեխան ոչ մի անգամ չի այցելել իր տուն, նամակագրական կապ չի պահպանվել և հեռախոսազանգեր նույնպես չեն եղել: 5 տարի անց Բենին անհետացել է իր եղբոր կյանքից, մահացել 15 տարեկանում:
Ծնողներին հայտնել են, որ Բենին խեղդվել է գետում: Հիվանդանոցը 6 ոտք բարձրություն ունեցող ցանկապատով է շրջապատված եղել և անհնար է եղել փախչելը, ուր մնաց՝ խեղդվել գետում:
Այնտեղ բազմաթիվ սարսափելի դեպքեր են գրանցվել: Բազմաթիվ անբացատրելի մահեր են եղել: Առնվազն 300 հիվանդ է մահացել ու թաղվել անանուն գերեզմաններում, որոնց թվում և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ:
Սեռական ու ֆիզիկական բռնության, տանջանքների, վերահսկողության բացակայության ասեկոսեներ են շրջանառվել: Ամենաշոկային դեպքերից է երիտասարդ հիվանդի 10 եղունգների հեռացումը: Ծնողները 1981թ. հունվարի 10-ին 17-ամյա որդուն տարել են հոգեբուժարան, հունվարի 28-ին վերցրել են նրան առանց եղունգների: Իբր 12-ամյա հիվանդ է պատասխանատու եղել դրա համար:
Հոգեբուժարանում եղել են 160 հիվանդներ, ոմանք արդեն 50 տարի բանտարկված են եղել այդտեղ: Նրանք գոռացել են, ճչացել, հարվածել գլուխները, հրել իրար, կռվել, աննպատակ թափառել: Հոգեբուժարանը փակվել է 2001թ., բայց մահերի առեղծվածը մնում է չբացահայտված:



