Ի՞նչն է կանանց մոտ «կոտրված-սիրտ» ախտանիշի պատճառ դառնում
LIFEՈւսումնասիրությունները ցույց են տվել, որ այն կանայք, ովքեր որոշ ժամանակ տառապել են «կոտրված-սիրտ» ախտանիշից, հավանական է, որ ունեցել են վնասված պարասիմպատիկ նյարդային համակարգ:
Դա նյարդային համակարգի այն մասն է, որ պատասխանատու է օրգանիզմը հանգստացնելու համար:
«Կոտրված-սիրտ» ախտանիշն առեղծվածային հիվանդություն է: Այն նման է շատ սրտի կաթվածին, սակայն կապ չկա կորոնար զարկերակային հիվանդության հետ: Բժշկուհի Ռեյնոլդսը տեղեկացրել է, որ հիվանդությունը հանդիպում է ավելի հաճախ 60 անց կանանց մոտ:
Պատճառը կարող են լինել ուժեղ էմոցիաները, այդ թվում՝ վիշտ, անհանգստություն, սթրես կամ բարկություն: ԱՄՆ- ում ամեն տարի ավելի քան 6000 դեպք է գրանցվում և հիվանդությունը սովորաբար բուժվում է օրերի կամ շաբաթների ընթացքում՝ առանց սրտին վնաս հասցնելու: Բայց հանդիպում են նաև դժբախտ մահեր: Հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 25 տարի առաջ ճապոնացի հետազոտողների կողմից:
Տարիներ շարունակ հետազոտողները կարծել են, որ այդ վիճակը կապված է նյարդային համակարգի հետ, որը, ըստ ուսումնասիրության, չափից շատ ադրենալին է արտադրում, ինչն էլ ճնշում է սրտին: Սակայն վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ադրենալինը կարգավորող միջոցներն արդյունավետ չեն: Դա էլ բժշկուհի Ռեյնոլդսին ստիպել է եզրակացնել, որ «կոտրված-սիրտ» ախտանիշը կապված է պարասիմպատիկ նյարդային համակարգի հետ:
Կարող են օգնել յոգան, մեդիտացիան և ղեկավարվող հանգիստը, մասնավորապես շնչառությունը: Սրանք օգնում են բարելավել օրգանիզմը հանգստացնող նյարդային ֆունկցիաները:



