Երբեք չեք կարող պատկերացնել, թե ինչ պատմություն է թաքնված այս աղջկա անվան հետևում
LIFEԼանեսրա անունով ավստրալացի աղջնակի պատմությունը դարձավ վարակիչ, երբ նրա մայրը պատմեց նրա յուրօրինակ անվան հետևում թաքնված զվարճալի պատմությունը:
«Մենք ընտրեցինք մեր աղջկա անունը Լանեսրա, որովհետև այն յուրահատուկ էր ու ռոմանտիկ: Երբ նա դարձավ 2 տարեկան,միայն այդ ժամանակ ամուսինս ասաց ինձ, որ իրականում դա իր սիրած ֆուտբոլային թիմի՝ Արսենալի անվանումն է՝ հակառակ»:
Նկարը երկու օր առաջ է տեղադրվել նորությունների «Ռեդիթ» կայքում, բայց արդեն 2 մլն դիտում ունի և շատերն են կիսվել այդ նկարով: Դա տարբեր արձագանքներ է ունեցել մարդկանց շրջանում:
Դրա կողքին եղել են նաև այլ նմանատիպ տարօրինակ անվանումներ: Օրինակ, Baby Girl («աղջիկ երեխա»)- երբ նա ծնվել է, նրա ծնողները տղայի են սպասել և նախապես աղջկա անուն չեն պլանավորել: Հիվանդանոցում այդպես էլ անվանել են: Ապա ամիսներ շարունակ ծնողներն էլ են պահպանել Baby Girl անունը, մայրը նույնիսկ ցանկացել է մշտական պահել անունը:
Միայն 5 ամսականում նրանք ընտրել են Լիզա անունը: Բրիթնի, Շակիրա Բեյոնսե- նրան ամեն անգամ ամբողջական անունով էլ դիմել են: Դերֆլա- ծնողները մտածել են, որ տղա կծնվի և պլանավորել են նրան տալ քեռի Ալֆրեդի անունը: Երբ աղջիկ է ծնվել, նրանք յուրահատուկ լուծում են գտել: SSSST- անունը արտասանվել է Ֆորեսթի (four+s+t):



