Բուժվեք թարմ քամած հյութերով․ որ հիվանդությունների դեպքում որ հյութերն են օգտակար
LIFEԱյն, որ բնական հյութերն օգտակար են, շատերը գիտեն։ Սակայն մի քանի բանջարեղենի կամ մրգերի համադրությունը հատկապես օգտակար է լինում տարբեր հիվանդությունների դեպքում։ Պետք է դրանք անցկացնել հյութաքամիչով եւ խմել անմիջապես, որպեսզի օգտակարությունը պահպանվի։
Որոնք են դրանք։
Գազարի, կոճապղպեղի եւ խնձորի խառնուրդը ամրապնդում է իմունային համակարգը: Խնձորի, վարունգի եւ նեխուրի խառնուրդը կանխարգելում է քաղցկեղը, իջեցնում խոլեստերինի մակարդակը, անցկացնում ստամոքսի խանգարումներն ու գլխացավերը:
Պոմիդորի, գազարի եւ խնձորի խառնուրդը բարելավում է մաշկի գույնը, վերացնում է բերանի տհաճ հոտը:
Նարինջի, կոճապղպեղի եւ վարունգի խառնուրդը իջեցնում է ջերմությունը, մաշկը խոնավեցնում:
Խնձորի, վարունգի եւ կիվիի խառնուրդը բարելավում է մաշկի որակը:
Բանանի, արքայախնձորի հյութերն ու կաթը միասին օգնում են փորկապության ժամանակ։



