Տաթև Հովակիմյանի տարեդարձի անակնկալն ու անձնական կյանքի փոփոխությունը
LIFEBlogNews
Դերասանուհի Տաթև Հովակիմյանն այսօր դառնում է 24 տարեկան, ինչի կապակցությամբ արդեն իսկ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել: BlogNews-ի հետ զրույցում Տաթևն ասաց, որ իր համար անակնկալ էր այս տարի շնորհավորանքների մեծ տարափը, որոնց արդեն չի հասցնում պատասխանել: «Ծննդյանս օրը սիրում եմ, բայց արդեն չորրորդ տարին է՝ չեմ նշում տարեդարձս: Գուցե գա մի տարի, երբ նշելու ցանկություն կունենամ: Այսօր քույրիկիս հարսանիքն է, այնտեղ, այսպես, թե այնպես, կնշենք նաև տարեդարձս»,- ասաց դեասանուհին: Տաթևի փոխանցմամբ՝ սիրելին այսօր հետաքրքիր անակնկալ է մատուցել իրեն, բայց չի ցանկանում մանրամասնել՝ ինչի մասին է խոսքը. «Դեռ սպասում եմ անակնկալների:)»:

2015-ը Տաթևի համար բեկումնային տարի էր: «Ինձ համար փոփոխությունների ու սիրո տարի էր՝ բոլոր առումներով: Հուսով եմ՝ այս տարի այս տարի այդ փոփոխությունները կամրապնդվեն»,- ասաց դերասանուհին: Ինչ վերաբերում է հարաբերություններն օրինականացնելուն՝ Տաթևը նշեց, որ ամուսնության մասին խոսելու համար դեռ շատ շուտ է, բայց 2016-ին հարաբերություններին հավանաբար պաշտոնական կարգավիճակ կտան:

2015-ին «Անավարտ թռիչք» ֆիլմը նոր ճանապարհներ բացեց դերասանուհու առաջ. ճանաչում, մասնագիտական առաջընթաց և նոր առաջարկներ: «»2015-ը շատ հարուստ էր: Սկսվեց «Անավարտ թռիչք» ֆիլմի պրեմիերայով, հետո նկարահանվեցի Վահե Յանի «Վերադարձ» Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմերում, որոնք այս տարի կլինեն էկրանին: «Երկրաշարժում» ընտրվեցի որպես գլխավոր դերակատարներից մեկը: Ես միշտ երազել եմ գնալ դեպի ռուսական շուկա, սա ինձ համար առաջին քայլն էր: Եթե 2016-ը լինի 2015-ի պես, չեմ դժգոհի, սակայն երջանիկ կլինեմ, եթե կրկնակի հաջողակ լինի»,- ասաց Տաթևը:

Այս տարի Տաթևը կնկարահանվի Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում և կաշխատի Տիկնիկային թատրոնում: Դերասանուհու խոսքով՝ այլ առաջարկներ ևս կան, սակայն դեռ հստատված չեն, այդ իսկ պատճառով դրանց մասին կխոսի ավելի ուշ:
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Grant Akopian has been elected to the AmCham Board
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



