10 քաղաք, որոնք կյանքում գոնե մեկ անգամ արժե այցելել (լուսանկարներ)
LIFEՃանապարհորդել շատերն են սիրում, եւ եթե ցանկանում եք ինչ-որ հետաքրքիր տեղ գնալ, ապա այս տեղեկատվությունը ձեզ հաստատ կօգնի։ Ահա աշխարհի 10 ամենահետաքրքիր քաղաքներից, որոնք գոնե մեկ անգամ կյանքում արժե այցելել։
Նոր Օռլեան
Միացյալ Նահանգներում շատ գեղեցիկ քաղաքներ կան, սակայն Նոր Օռլեանն այնպիսի վայր է, որ գոնե մեկ անգամ արժե գնալ։ Սա իսկական դրախտ է մշակույթը գնահատողների համար։ Այստեղ ամեն ամիս հայտնի նկարիչների ցուցահանդեսներ են անցկացվում, իսկ Magazine Street փողոցը լի է թանկարժեք զարդերի խանութներով։

Կիոտո
Ոչ մի այցելություն Ճապոնիա լիարժեք չի լինի առանց Կիոտոն տեսնելու։ Քաղաքը հայտնի է փայտե տներով, բուդդիստական վանքերով, սքանչելի այգիներով եւ տաք աղբյուրներով՝ լողալու համար։

Ջայփուր
Եթե սիրում եք դղյակներ, ապա այս քաղաքը ձեր հաստատ դուր կգա։ Այն լի է հին դղյակներով։

Էդինբուրգ
Շոտլանդական մայրաքաղաքը զարմանահրաշ քաղաք է, իսկական գտածո նրանց համար, ովքեր սիրում են համեղ ուտել։ Քաղաքը լի է ռեստորաններով, որոնք տեղական ու համաշխարհային ուտեստներ են առաջարկում։

Քեյփթաուն
Եթե ցանկանում եք Աֆրիկա գնալ ու տեղի տեսարժան վայրերն այցելել, անպայման պետք է այս քաղաքը գնաք։ Մեծ շուկաներ՝ լայն տեսականիով, գեղեցիկ ուղեւորություններ, ամեն ինչ այստեղ կարելի է տեսնել։
Ամստերդամ
Ամստերդամն այնքան հայտնի չէ զբոսաշրջիկների շրջանում, որքան Փարիզը, սակայն բացառիկ գեղեցիկ քաղաք է։ Այստեղ այցելելով՝ կարող եք զբոսնել հեծանիվներով, հիանալ քաղաքի ճարտարապետությամբ։

Վիենա
Եվրոպական քաղաքներից, որը նույնպես պարտադիրների շարքից է։ Այստեղ այնքան թանգարաններ կան, որ կարող եք այնտեղից դուրս չգալ ու հիանալ։ Դե իսկ ավստրիական գինիների մասին էլ ոչինչ ասել պետք չէ։

Շանհայ
Չինաստանի խոշորաագույն քաղաքներից, որտեղ հաստատ չեք ձանձրանա։

Սինգապուր
Ասիայի սիրահարների համար հրաշալի քաղաք է; Այնքան գեղեցիկ խանութներ կան, որոնց կողքով անտարբեր անցնել չի լինի, էկզոտիկ խոհանոցով ռեստորաններ եւ իհարկե թանգարաններ։

Ստամբուլ
Մշակութային կոթողներով հարուստ քաղաք, որտեղ միահյուսվել են Արեւելքի ու Արեւմուտքի մշակույթները։




