Գիտխորն. Նիդերլանդների Վենետիկը (լուսանկարներ, տեսանյութ)
LIFEԵթե երազում եք խաղաղ կյանքի մասին, անպայման կցանկանաք տեղափոխվել Նիդեռլանդների Գիտխորն գյուղ: Այս խաղաղ գյուղը չունի ճանապարհներ, միակ մուտքը ջրի միջոցով է բազմաթիվ գեղեցիկ ջրանցքների վրայով կամ ոտքով՝ օգտագործելով փայտե կամարաձև կամուրջները,-տեղեկացնում է Past.am-ը:

Տեղացիներն օգտագործում են հարթանավակներ շրջակայքում նավարկելու համար, իսկ մեքենաները ստիպված թողնում են գյուղից դուրս:

Գյուղը գտնվում է Օվերեյսել երկրամասում, կան 4 մղոնանոց ջրանցքներ և ծղոտե տանիքներով ագարակներ, որոնք թվագրվում են 18-րդ դարին:

Պատահական չէ, որ այն շատ հայտնի զբոսաշրջային վայր է և ստացել է Նիդեռլանդների Վենետիկ անվանումը:

Գյուղը հայտնաբերվել է 1230թ. մի խումբ փախստականների կողմից: Հայտնի է դարձել 1958թ., երբ հայտնվեց հոլանդացի ռեժիսոր Բերթ Հաանստրայի «Ֆանֆարե» ֆիլմում:
Մանրամասները՝ տեսանյութում:



