Ինչպես ընդգծել կնոջ սեքսուալությունը
LIFEԿինը սեքսուալ է, երբ նա ինքնավստահ է: Սակայն հարց է առաջանում` ինչպես է կինն իր սեքսուալությունը ներկայացնում տղամարդկանց: Արդյոք կինը պատրաստ է կիսվել իր սեքսուալությամբ, թե նա այն ունի բնությունից եւ այդ սեքսուալությունը կնոջ համար որեւէ նշանակություն չունի:
Գաղտնիք չէ, որ հաճախ կանայք բաց հագուստ են կրում` ավելի սեքսուալ երեւալու համար: Սակայն տղամարդիկ պնդում են, որ կինը պետք է հագնվի այնպես, որ տղամարդը ցանկանա նրան հանվացնել, եւ ոչ թե ընդհակառակը:
Սեքսուալությունը կարելի է ընդգծել նաեւ կարմիր, սպիտակ կամ սեւ գույներով: Իսկ ահա շագանակագույն, վարդագույն եւ նարնջագույն գույները կնոջն անդեմ էակի են վերածում: Կնոջ սեքսուալության մեջ մեծ դեր ունի նրա ձայնը:
Տղամարդիկ գտնում են, որ այն պետք է լինի թեթեւ, զրնգուն, ծիծաղի նոտաներով եւ ոչ մի դեպքում դրա մեջ ագրեսսիա չպետք է լինի: Հոտերը նույնպես ազդում են սեքսուալության վրա: Ավելի ու ավելի շատ տղամարդիկ սկսել են նախընտրել ոչ թե անուշաբույր օծանելիք, այլ կնոջ մարմնի բնական հոտը: Գերսեքսուալություն կնոջը հաղորդում է դիմախաղը` ժպիտը, հայացքը, շարժումները: Ընդհանրապես տղամարդիկ նախընտրում են մի փոքր դժվար նվաճվող կանանց. նրանց հետ տղամարդիկ իրենց որսորդ են զգում:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



