Սյուզի Մելիքյանը նորություն ունի
LIFEBlognews.am-ը գրում է.
Երգչուհի Սյուզի Մելիքյանի համար 2015-ը լավ տարի էր: BlogNews-ի հետ զրույցում ամփոփե;լով 2015-ը՝ Սյուզին ասաց, որ չնայած երգարվեստում նորություններ գրեթե չի ներկայացրել, չի դադարել աշխատել, մասնակցել է տարբեր համերգների:

Սյուզիի խոսքով՝ արդեն իսկ նորություն ունի. «2016-ին ավելի շատ նորություններ կունենամ երգարվեստում: Հիմա աշխատում եմ նոր երգի վրա, որը շուտով կներկայացնեմ հանդիսատեսի դատին: Դեռ չեմ ուզում մանրամասնել, թե ինչ երգ է, միայն կասեմ, որ դանդաղ, մեղեդային ստեղծագործություն է»:
Որպես դիմահարդար՝ Սյուզիի գործերը բավականին լավ են եղել, անցնող տարում նա նաև աշակերտներ է ունեցել: Սյուզին նշեց, որ գոհ է այն առանձնասենյակից, որն ունի հարսանյաց խանութում, սակայն առաջիկայում իր սրահը բացելու նպատակ ունի: «»Երբ իմ սրահը բացեմ, կարող եմ ավելի շատ աշակերտներ ունենալ: Հիմա դրա հնարավորությունը չունեմ, քանի որ առանձնասենյակս թեև հարմարավետ է, բայց փոքր է»,- նշեց նա:

Երգչուհու խոսքով՝ 2016-ին շատ անելիքներ ունի, սակայն դրանց մասին նախապես խոսել չի ուզում. «Չեմ սիրում խոսել ծրագրերիս մասին, միայն կասեմ, որ այս տարի ավելի ակտիվ եմ լինելու երգարվեստում»:
Ինչ վերաբերում է անձնական կյանքին՝ 2016-ին ընտնանիքում համալրմանը՝ Սյուզին նշեց, որ տարեցտարի ավելի քիչ է խոսելու անձնականի մասին: «Մարդիկ պարբերաբար խոսում են, իմ անձնականի մասին, բայց ես նախընտրում եմ այն փակ պահել: Երբ ինչ-որ բան փոխվի, ընտանիքումս համալրում լինի, բոլորը կիմանան այդ ամսին, քանի որ դա այնպիսի բան է, որը հնարավոր չէ թաքցնել: Մնացածը թողնում եմ Աստծո կամքին»,- եզրափակեց երգչուհին:

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



