Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


Գյուղոլոտի ռիսկերն ու անհրաժեշտ արձագանքի բացակայությունը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարիներ շարունակ Հայաստանում անընդհատ խոսվում է գյուղատնտեսության կարևորության ու այս ոլորտում առաջընթաց ապահովելու ներուժի մասին։ Իսկ Փաշինյանը պարբերաբար գյուղոլորտի զարգացմանը նվիրված խորհրդակցություններ է անցկացնում, սակայն դրանից տնտեսության այս ճյուղում առկա իրավիճակը չի բարելավվում։ Գյուղատնտեսությունում անկումային տրամադրությունները տևական ժամանակ շարունակական բնույթ ունեն։ Բայց քանի որ այս ոլորտը շատ խոցելի է, ապա հասկանալի է, որ միայն խորհրդակցություններով ու մի քանի կիսատ-պռատ նախաձեռնություններով չպետք է բավարարվել։ Տնտեսության այս ճյուղը պետական հոգածության ավելի համապարփակ մոտեցման կարիք ունի։

Եվ միայն կառավարության թիրախային աջակցության պայմաններում է, որ հնարավոր կարող է դառնալ գյուղոլորտի շարունակական զարգացումը։ Սակայն մինչ այս հարցում իշխանությունների մոտեցումներում փոփոխություն չկա, գյուղատնտեսական ոլորտի առանձին հատվածներում նոր ռիսկեր են նշմարվում։ Այս առումով հատկանշական է գյուղացիներից ու ֆերմերներից մատակարարվող կաթի գնի հանկարծակի էժանացումն այն պարագայում, երբ շուկայում կաթնամթերքի գնի նվազում չի նկատվում։ Իսկ մթերողներն էլ, որպես կաթի գնի նվազման պատճառ, նշում են, թե մթերվող կաթի որակը ցածր է, հարկերն են բարձր, կաթնամթերքը հասնում է արտադրողին միջնորդավորված, անցյալ տարի կաթի դեֆիցիտի պատճառով է գինը բարձր եղել և այլն։ Բայց այս ամենի հետ մեկտեղ տեղեկություններ են շրջանառվում, որ արտադրողներն արտերկրից էժան կաթի փոշի են ներմուծել, ինչն էլ ազդել է պահանջարկի, հետևաբար՝ նաև մթերվող կաթի գների վրա։

Ու պետք է նկատի ունենալ, որ Ռուսաստանը վերջերս արգելեց Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը՝ պատճառաբանելով դրանում հայտնաբերված խախտումները։ Պարզվեց, որ պատճառն օտարերկրյա ծագման հումքն է, այդ թվում՝ կաթի փոշին։ Այսպիսով, ստացվում է, որ արտադրողները էժան ու անորակ հումք են ներմուծում, ինչը մի կողմից՝ հարվածում է մեր գյուղատնտեսությանը, մյուս կողմից էլ՝ անորակ արտադրության թողարկման պատճառ է դառնում։ Իսկ այդ անորակ կաթնամթերքը սպառվելու է հայկական շուկայում։ Նման վիճակի շարունակման դեպքում կաթ արտադրողները, ովքեր վարկեր են վերցրել, անասուններ են պահում և ռեսուրսներ ծախսում, կարող են թողնել իրենց ոլորտը՝ համարելով ոչ ձեռնտու։ Այդ պատճառով էլ տարբեր մարզերում կաթի արտադրությամբ զբաղվող գյուղացիները, ֆերմերային տնտեսությունները բողոքի ցույցեր են կազմակերպում։

Եվ քանի որ խնդրին բավարար ուշադրություն չի դարձվում, նույնիսկ ճանապարհներ փակելու դեպքեր են գրանցվում։ Սակայն ի հայտ եկած ռիսկերը միայն կաթնարտադրության ոլորտով չեն սահմանափակվում։ Ռիսկային միտումներ են նկատվում նաև խաղողագործության ոլորտի գոյատևման համար։ Խնդիրն այն է, որ Երևանի կոնյակի գործարանը դադարեցնում է արտահանումը Ռուսաստան, որը հայկական կոնյակի սպառման հիմնական շուկան էր ապահովում։ Դա պայմանավորված է նրանով, որ ալկոհոլի արտադրությամբ զբաղվող ֆրանսիական հանրահայտ «Պեռնո Ռիկար» ընկերությունը, որը գործարանի սեփականատերն է, պատժամիջոցների արդյունքում որոշում է կայացրել դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի հետ։

Այստեղ մի փոքր հակասություններ կան էկոնոմիկայի նախարարի ու կոնյակի գործարանի հայտարարություններում, բայց խնդիրը, որքան հասկանում ենք, բավական լուրջ է: Ստացվում է, որ խաղողի պահանջարկի նվազման պատճառով այն կարող է մթերվել շատ ցածր գներով, իսկ որոշակի հատվածն էլ կարող է ուղղակի չմթերվել։ Այս ամենի բացասական հետևանքների մասին խոստովանել է նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ միաժամանակ չնշելով, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել տվյալ պարագայում։ Իսկ Փաշինյանը, փոխանակ անդրադառնա գյուղատնտեսության ոլորտում առաջացած այսպիսի ռիսկերին, լրատվամիջոցների հետ զրույցում գլուխ էր գովում, թե Հայաստանի տարածքով օտարերկրյա խմիչքներ ու այլ մթերքներ են արտահանվում Ռուսաստան, քանի որ պատժամիջոցների սահմանումից հետո արևմտյան երկրները չեն ցանկանում գործ ունենալ Ռուսաստանի հետ։

Բայց եթե Հայաստանի տարանցիկ նշանակությունն այսօր կա, վաղը կարող է չլինել։ Անհրաժեշտ է ոչ թե հույսը դնել արտերկրյա արտադրության կամ կիսաֆաբրիկատների վրա, այլ համապատասխան ուղիներ գտնել տեղական գյուղատնտեսությանն աջակցելու, պարենային ինքնաբավությունն ապահովելու և տեղական արտադրանքի արտահանումը տարբեր ուղղություններով խթանելու համար։ Եթե նման փոքրամասշտաբ հարցերը կառավարությունն ի վիճակի չէ լուծել, ապա ինչպես կարելի է ակնկալել, որ ինչ-որ ձևով համապատասխան արձագանք կարող է լինել գյուղատնտեսության համար գլխավոր սպառնալիքին, այն է՝ հայ-թուրքական սահմանի բացմանը, երբ էժան թուրքական մթերքները կհեղեղեն մեր շուկան, ու այդպիսով հայկական գյուղատնտեսությունն ուղղակի կփլուզվի։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest