Yerevan, 24.May.2026,
00
:
00
BREAKING


«Փաշինյանը միշտ կատարում է այն խնդիրը, որ իր առջև դնում է գլոբալիստական էլիտան»․ «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

19rusinfo.ru-ն «Փաշինյանը հանձնում է Ղարաբաղը. Բաքուն և Երևանը շուտով կարող են խաղաղության պայմանագիր ստորագրել» վերնագրով հոդվածում գրում է, որ անցյալ շաբաթ Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև փոքր փոխհրաձգությունից հետո պարզ դարձավ, որ մոտ ապագայում խաղաղության պայմանագրի կնքումն իսկապես կարող է հարցականի տակ լինել։ Բայց ավելի մեծ հարց է այն, թե ի՞նչ է ստանալու Ռուսաստանը իրավիճակի այս կամ այն զարգացման արդյունքում։ Շատ փորձագետների շրջանում անհանգստություն է առաջացնում նույն Հայաստանի ղեկավարության գործողությունների բարեկամական լինելը:

«Երբ գնահատում ենք Փաշինյանի գործողությունները, պետք է նկատի ունենալ, որ նա Սորոսի գործակալ է, այսինքն՝ գլոբալիզացիայի, գլոբալիստների, անդրազգային լիբերալ հետմարդկայնության էլիտայի գործակալ,- ասել է Աշխարհաքաղաքական փորձագիտական կենտրոնի տնօրեն Վալերի Կորովինը,- ինչ էլ ասվի, որքան էլ փորձեն սպիտակեցնել նրան հայերի և ռուսների կամ ադրբեջանցիների աչքում, դա անդառնալի փաստ է։ Նա իրեն չի պատկանում, միշտ կատարում է այն խնդիրը, որ իր առջև դնում է գլոբալիստական էլիտան։ Այդ գաղափարական հիմքից էլ ելնելով պետք է մեկնաբանել նրա գործողությունները։ Հայաստանում ուկրաինական սցենարով դասական 100 տոկոսանոց մայդան է եղել: Հայաստանին պատրաստվում են երկրորդ Ուկրաինայի դերին, ինչպես և Մոլդովային։ Նրանք մրցում են, թե ով կլինի երկրորդ Ուկրաինան՝ Մոլդովա՞ն, թե՞ Հայաստանը»։

Հարց.- Ինչո՞ւ է Փաշինյանը համաձայնել ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի կազմում:

Պատասխան.- Ղարաբաղի ճանաչումն ուղղված է Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասի տարածքից դուրս բերելուն։ Եվ դա պետք է դիտարկել այն սպառնալիքների հետ միասին, որոնք կիրականանան, եթե Ռուսաստանը համապատասխան գործողություններ չձեռնարկի։ Գլոբալիստ ստրատեգները Փաշինյանից պահանջում են հեռացնել ռուսական ներկայությունը: Ռուս խաղաղապահները հիմա ներկա են Անդրկովկասում, քանի որ ապահովում են Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունը։ Դա անհրաժեշտ է, քանի որ Ղարաբաղի պատճառով Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է ռազմական հակամարտություն սկսվել, որը նախկինում Ռուսաստանն է դադարեցրել։ Ուրեմն, պարզապես պետք է վերացնել հակամարտության նախադրյալը, և դրանից հետո կվերանա Ղարաբաղում ռուսական ներկայության անհրաժեշտությունը։ Այդպես են մտածում գլոբալիստները:

Այսինքն, նրանց նպատակն է ապահովել, որ Անդրկովկասում ռուսներ չլինեն։ Գլոբալիստները թքած ունեն այն հայերի վրա, որոնց անվտանգությունը ոչ ոք չի ապահովի Ղարաբաղում, և նրանք պարզապես ստիպված կլինեն լքել Ղարաբաղը իրենց անձնական անվտանգության համար։ Գլոբալիստներին չի հետաքրքրում նաև Հայաստանում հայերի անվտանգությունը, նրանց չի հետաքրքրում, թե ինչ կլինի Ղարաբաղի հետ, և ում է այն պատկանելու։ Փաշինյանը հանձնարարություն է ստանում և կատարում, այսինքն՝ հրաժարվում է Ղարաբաղից, և դրանով վերացնում է այնտեղ ռուսական ռազմական ներկայության անհրաժեշտությունը։ Առաջադրանք թիվ մեկը կատարված է:

Հարց.- Բայց Հայաստանում կա ռուսական ռազմաբազա։ Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի ստորագրման դեպքում Գյումրիում գտնվող ռազմաբազան պահպանելու հավանականությունը որքա՞ն է։

Պատասխան.- Դա երկրորդ խնդիրն է, այն է՝ փակել Գյումրու ռազմաբազան: Դա անելու համար պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, քանի որ ռազմաբազան այնտեղ է գտնվում այն հիմքով, որ Հայաստանը ֆորմալ առումով դեռ Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է։ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումն ապահովելու համար իրականացվել են բազմակողմ գործողություններ՝ սադրանքներ են կազմակերպվել ադրբեջանական կողմից, և հայկական կողմը հիստերիկ կերպով պահանջել է ՀԱՊԿ-ի միջամտությունը։ Դա իրականում նշանակում է երկրորդ ճակատ բացել, ինչը բացարձակապես պետք չէ Ռուսաստանին, որը Հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայում, ուստի Պուտինը դիվանագիտական ճանապարհով է լուծել այդ իրավիճակը, իսկ գլոբալիստ փիարիստները արել են ամեն ինչ, որպեսզի ՀԱՊԿ-ը ոտքի չկանգնի Հայաստանի համար, ինչը նշանակում է, որ իմաստ չունի լինել այս կազմակերպությունում։ Ահա ՀԱՊԿ-ից դուրս գալու և, որպես հետևանք, Գյումրու ռազմաբազայի փակման մեդիա հիմնավորումը:

Այսինքն, դա Ռուսաստանի աստիճանական դուրս մղումն է Անդրկովկասից։ Եվ այդ առաջադրանքի իրականացման տեխնոլոգներից մեկը Փաշինյանն է։ Որպես ոչ ինքնուրույն անհատ՝ նա հետևողականորեն, քայլ առ քայլ կատարում է իր առաջադրանքը։ Նա ուներ մի իրավիճակ, երբ նրան անհրաժեշտ էր վերընտրվել երկրորդ ժամկետով ու, ըստ այդմ, շահագրգռված էր Ռուսաստանի աջակցությամբ, և այդ ժամանակ նա գործեց ամբողջովին ճիզվիտական տրամաբանության ոգով, սողաց Պուտինի մոտ, աղաչեց աջակցել իրեն, քանզի հասկանում էր, որ առանց Ռուսաստանի աջակցության չէր վերընտրվի, խոստացավ, պայմանների ցուցակ ստացավ, վերցրեց, արյունով ստորագրեց ու հետո հետ սողաց։

Արդյունքում նա ընտրվեց երկրորդ ժամկետով, որից հետո ճմրթեց, պատռեց ու նետեց այդ ցուցակը: «Ինձ ոչինչ չի հետաքրքրում: Ես գլոբալիստական վերնախավի ներկայացուցիչ եմ, եթե քեզ ինչ-որ բան դուր չի գալիս, դիմիր սատանային, այսինքն՝ Սորոսին՝ իմ տիրոջը»,– սա է նրա ամբողջ խոսակցությունը: Սա բացարձակ անգլո-սաքսոնական տրամաբանություն է, ըստ որի, եթե սուտը բերում է հաջողության, ապա այն պետք է օգտագործվի։ Անգլո-սաքսոնների համար ստելը միշտ էլ տեխնոլոգիական առավելություն է եղել։ Հենց այդպես էլ գործում է Փաշինյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR