Լեոնարդո Դի Կապրիոն «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել (տեսանյութ)
LIFEՀոլիվուդյան հանրահայտ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն իր երրորդ «Ոսկե գլոբուս»-ն է ստացել «Փրկվածը» ֆիլմում իր դերի համար։ Մրցանակի էին հավակնում նաեւ Էդդի Ռեդմայնը «Դանիայից աղջիկը» ֆիլմի համար, Մայքլ Ֆասսբենդերը «Սթիվ Ջոբս» ֆիլմի համար, Ուիլլ Սմիթը «Պաշտպանը» ֆիլմի համար եւ Բրայան Կրենստոնը «Դալթոն Տրամբո» ֆիլմի համար։
Ցավոք, այս մրցանակաբաշխության արդյունքները չեն ազդում «Օսկար»-ի վրա։ Դի Կապրիոն, չնայած իր հայտնի դերերին, դեռեւս «Օսկար»-ի չի արժանացել։ Իսկ «Փրկվածը» ֆիլմի հիմքում իրական պատմություն է որսորդ Հյու Գլասսի մասին։ Արջի հետ մարտից հետո ընկները թողնում են, որ նա մահանա՝ վերցնելով զենքերը նրանից, սակայն նրան հաջողվում է ողջ մնալ․․․
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



