Yerevan, 08.July.2026,
00
:
00
BREAKING


Արդյո՞ք Հայաստանին, Իրանին ու Ռուսաստանին նետվել է օդային մարտահրավեր․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

eadaily.com-ը «Անկարան և Բաքուն բարձունք են վերցնում. մի՞թե Հայաստանին ու Ռուսաստանին նետվել է օդային մարտահրավեր» վերնագրով հոդվածում գրում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օդային կառավարման միասնական համակարգի ստեղծումը կարող է ուղղված լինել ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի դեմ: Նման կարծիք է հայտնել տարածաշրջանային անվտանգության փորձագետ Դավիթ Հարությունովը։ Միասնական օդային համակարգի ստեղծման մասին օրերս հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Հալուք Գյորգյունը։ Դրա օգնությամբ երկու երկրների ռազմաօդային ուժերը կարող են համատեղ գործողություններ իրականացնել, ինչպես նաև վերահսկել Ադրբեջանի օդային տարածքը։

Թուրք պաշտոնյան նշել է, որ օդային տարածքի վերահսկման միասնական գոտին ընդգրկելու է Էգեյան ծովից մինչև Կասպից ծովի ավազան ընկած տարածքը։ Ըստ Հարությունովի, առայժմ ոչ ոք չի կարող խոսել այդ համակարգի պարամետրերի և ալգորիթմի մասին, մանավանդ, որ Հայաստանը գործնականում չունի այնպիսի օպերատիվ-մարտավարական ավիացիա, որի դեմ առաջին հերթին կարող էր ուղղված լինել ադրբեջանա-թուրքական օդային հրամանատարական համակարգը։ Մյուս կողմից՝ արդեն կա երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ աշխատանքի որոշակի փորձ, և այդ աշխատանքի արդյունքներն էլ մեծապես կանխորոշեցին Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ելքը, հայտարարել է նա։

Այդ կապակցությամբ Դավիթ Հարությունովը հիշեցրել է, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների ընթացքում Թուրքիայի ռազմաօդային ուժերի վաղ նախազգուշացման ռադարը (AWACS) պարբերաբար պարեկել է երկրի արևելքում և իր ադրբեջանցի դաշնակցին է փոխանցել անհրաժեշտ տեղեկատվություն հայկական կողմում ուժերի և միջոցների տեղաշարժերի և օդային հրամանատարական կետի գործառույթների կատարման մասին։ Այժմ, ինչպես կարելի է ենթադրել, Թուրքիան և Ադրբեջանը ռազմաօդային ուժերի ինտեգրումով ցանկանում են հաստատվել գործողությունների մշտական հիմունքները։ Եվ այդ հանգամանքը չի կարող վտանգ ու խնդիր չառաջացնել Հայաստանի համար։

«Հայաստանի օդային տարածքում տեղաշարժերը վերահսկելու համար Ադրբեջանը հիմնականում օգտագործում է ցամաքային ռադիոլոկացիոն կայաններ։ Հիմա դրան գումարվում է օդային հետագծման բաղադրիչը, և հաշվի առնելով Թուրքիայի ռազմատեխնիկական հնարավորությունները՝ կարելի է ասել, որ Ադրբեջանը լուրջ համալրում է ստացել»,- կարծիք է հայտնել փորձագետը։ Հարությունովը նշել է, որ ստեղծված թուրքադրբեջանական համակարգը որոշակի խնդիր է ներկայացնում նաև Իրանի համար։ Անկարան և Բաքուն հերթական ազդանշանն են ուղարկում Թեհրանին՝ հասկացնելով, որ Իրանի և նրա հյուսիսային հարևանի միջև հնարավոր էսկալացիայի դեպքում Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերը գործելու են համատեղ։ Միասնական օդային հրամանատարական համակարգի ստեղծման միջոցով Թուրքիան նաև տեղեկատվություն կստանա Կասպյան տարածաշրջանի մասին, քանի որ թուրքական «օդային ձեռքը» որոշակի չափով կհասնի նաև Կասպից ծով։

Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները ուժեղացնում են Անկարայի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում և տեսականորեն կարող են մեծացնել մրցակցությունը Մոսկվայի և Անկարայի միջև, հատկապես Հայաստանի և Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի գործունեության համատեքստում։ Բայց այստեղ կարևոր է հասկանալ երկու ասպեկտ, նկատել է հայ վերլուծաբանը: Նախ՝ չի կարելի բացառել, որ, հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքականության առանձնահատկությունները, ապագայում նրա բանակի հետ կարող են գործել արևմտյան հակաօդային պաշտպանության համակարգերը։ Ելնելով դրանից՝ դժվար է կանխատեսել, թե ինչ ապագա է սպասվում Հայաստանի և Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միացյալ համակարգին։ Երկրորդ հերթին՝ գործնականում շատ բան կախված կլինի ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումից՝ առճակատումից կամ կոնսոլիդացիայից:

Ռուսաստանն ու Թուրքիան ներկա փուլում ամեն կերպ փորձում են խուսափել երկկողմ հարաբերություններում լարվածության աճից։ 44-օրյա պատերազմի ընթացքում Անկարայի և Բաքվի սերտ համագործակցությունը, իսկ հիմա Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայությունը Մոսկվայի կողմից որևէ սուր արձագանք չեն առաջացնում։ Այդ ֆոնին, հավանական է, Մոսկվան համեմատաբար հանգիստ կարձագանքի նաև հիմա՝ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի միաձուլման համատեքստում, ամփոփել է փորձագետը։ VERELQ տեղեկատվական-վերլուծական պորտալի հետ առանձին զրույցում Դավիթ Հարությունովն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ապագա HAKIM համակարգի հետ կապված մանրամասներ հայտնի չեն։ «Բայց դրա ձևավորումը Թուրքիայի նմանատիպ համակարգերին ինտեգրվելու միջոցով կարող է Ադրբեջանին զգալի առավելություններ տալ տարածաշրջանում օդային տարածքը վերահսկելու հարցում։

Բացի դա, վերջինս ունի օդային հետախուզության բարձր արդյունավետ միջոցներ, որոնք Հարավային Կովկասի երկրները չունեն, մասնավորապես AWACS ինքնաթիռներ»,- հիշեցրել է նա: Այս տարվա սկզբին Թուրքիան Ադրբեջանին առաջարկել էր գնել սեփական կործանիչներ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից պաշտպանական արդյունաբերության տնօրինության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։ Հիշեցնենք, որ Անկարան Բաքվին ցուցաբերել է համապարփակ աջակցություն Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ, ներառյալ զինյալների տեղափոխումը Սիրիայից Ադրբեջան, ավիացիայի տեղակայումը անդրկովկասյան այս հանրապետությունում և հարվածային համակարգերի մատակարարումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBank