Yerevan, 31.October.2026,
00
:
00
BREAKING

Աշխարհակարգի անցումային փուլը և ուժի գործոնը․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծված աշխարհակարգն արդեն չի գործում, քանի որ այլևս ի վիճակի չէ ապահովել միջազգային համակարգի ներսում կայունությունը։ Արդյունքում հիմա գտնվում ենք աշխարհակարգի փոփոխության պայմաններում, որի բնորոշ կողմերից են միջազգային հարաբերություններում տեկտոնիկ ու տուրբուլենտ գործընթացները։ Հիմա շատ է խոսվում միջազգային հարաբերություններում բազմաբևեռ համակարգի ի հայտ գալու մասին, բայց այն նախնական ձևավորման փուլում է, և դեռևս տեսանելի չէ, թե ինչ վերջնական տեսք կարող է ունենալ։ Օրինակ՝ միջազգային հարաբերությունների երկբևեռ աշխարհակարգի պայմաններում գործող համակարգի երաշխավորները ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ն էին, որոնք հարկ եղած դեպքում կարող էին միջամտել, ու հիմնականում գործում էին «զրոյական գումարով խաղի» կանոնները, երբ կողմերից մեկն անպայման շահում է, իսկ մյուսը տանուլ է տալիս:

Իսկ ներկա միջազգային համակարգը քաոտիկ բնույթ է ձեռք բերել, երբ չկան գործող կարգի երաշխավորներ, առկա միջազգային կանոնները չեն գործում, իսկ միջազգային իրավունքը մեկնաբանվում է հատվածաբար ու կիրառվում ընտրողաբար։ Կարելի է համարել, որ գտնվում ենք անցումային փուլում, որտեղ առաջնային պլան է մղվել ուժի գործոնը՝ հանգեցնելով հակամարտությունների օջախների թեժացմանը։ Հենց այսպիսի նպաստավոր միջազգային պայմաններից օգտվելու արդյունքում է, որ Ադրբեջանը նախաձեռնեց Արցախի նկատմամբ ագրեսիվ պատերազմը՝ առանց միջազգային հանրության կողմից լուրջ դիմադրության հանդիպելու։ Եթե նախկինում ադրբեջանական պաշտոնյաները նշում էին, թե միջազգային դերակատարներն ուղղակի թույլ չեն տալիս իրենց ռազմական գործողություններ սկսել, ապա հիմա բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվել, և նրանք ավելի շատ են հակված ռազմական ճանապարհով հարցերի լուծմանը։

Ընդհանուր առմամբ, միջազգային ասպարեզում առաջ է մղվում ռազմական ուժի միջոցով հարցերը լուծելու մոտեցումը, որի արդյունքում ուժի գործոնը առաջնային նշանակություն է ձեռք բերել։ Այդ է պատճառը, որ պետությունները դիտարկում են իրենց ռազմական բյուջեները կտրուկ ավելացնելու հեռանկարները։ Միևնույն ժամանակ, կրկին արդիականություն են ձեռք բերում բնական ընտրության ու գոյության համար պայքարի տեսությունները, որի շրջանակներում գաղափարական առումով լեգիտիմացվում են պատերազմներն ու միջազգային դիմակայությունը։ Թերևս այսպիսի միջազգային իրավիճակով է պայմանավորված, որ Ալիևը հայտարարում է, թե միջազգային իրավունքը չի գործում, պայմանագրերը կարող են ընդամենը թղթի կտորներ լինել, իսկ ռազմական ուժն առաջնային է։ Ուստի, միամտություն է ակնկալելը, թե առկա պայմաններում դիվանագիտական ճանապարհով հնարավոր է հակամարտությունների լուծումներ գտնել։ Ադրբեջանը հեշտությամբ խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության գրեթե բոլոր կետերը, իսկ դրան չեն հետևում համապատասխան հետևանքներ։

Երկրորդ արցախյան պատերազմից հետո բանակցային գործընթացը շարունակվում է, բայց, ինչպես տեսնում ենք, արդեն երկու տարի դիվանագիտությունն արդյունք չի տալիս։ Ընթացքում որոշ պայմանավորվածություններ ձեռք են բերվում, սակայն դրանք այդպես էլ չեն պահպանվում։ Գործընթացի տրամաբանությունը հուշում է, որ արտգործնախարարների Վաշինգտոնյան հանդիպման արդյունքները ևս չեն տարբերվում մյուս հանդիպումներից, քանի որ, ըստ օրինաչափության, հնչում են բանակցային առաջընթացի մասին հերթական հայտարարությունները, որոնք այդպես էլ գործնական հետևանքներ չեն ունենում։ Նույնպիսի իրավիճակ է նաև այլ հակամարտությունների դեպքում։ Օրինակ՝ ուկրաինական հակամարտության թեժացման շրջանակներում Ռուսաստանն ու Ուկրաինան ժամանակ առ ժամանակ փորձում են բանակցությունների արդյունքում համաձայնությունների գալ, սակայն դրանք արդյունք չեն տալիս, ու միշտ վերջում առաջ է մղվում ուժի գործոնը։

Եթե, օրինակ՝ Արցախյան հակամարտության դեպքում, որպես կանոն, Ադրբեջանն է միշտ մաքսիմալիստական ու անընդունելի պահանջներ ներկայացնում, ապա ուկրաինական հակամարտության դեպքում երկու կողմերն էլ մաքսիմալիստական պահանջներ են ներկայացնում միմյանց։ Մյուս միջազգային լարվածության օջախը, որը կարող է ռազմական բախման թատերաբեմ դառնալ, Թայվանն է։ Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի անբաժանելի մասը, որպես զգուշացում խոշոր զորավարժություններ է նախաձեռնում կղզու մոտակայքում։ Իսկ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները պաշտպանում են կղզու անջատ լինելու իրավունքը ու զինում Թայվանին։ Բայց կողմերը հակված չեն զիջումներ կատարել միմյանց։ Այդ է պատճառը, որ մեծ է ռազմական բախման հավանականությունը, որն ավելի մեծ միջազգային ռեզոնանս կարող է ապահովել, քան ուկրաինական պատերազմի դեպքում է։

Վերջապես՝ նաև Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն է խոստովանում, որ Անդրկովկասի անվտանգության շուրջ առաջիկա ժնևյան քննարկումները կարող են մեծ արդյունքներ չտալ՝ հաշվի առնելով աշխարհում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրադրությունը։ Այս պարագայում խոսքը Ժնևում 2008 թվականից տեղի ունեցող բանակցությունների մասին է՝ Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Աբխազիայի և Հարավային Օսիայի մասնակցությամբ՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչների միջնորդությամբ, սակայն, ընդհանուր առմամբ, գնահատականը բավական ուշագրավ է առկա իրադարձությունների ֆոնին:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice