Yerevan, 04.December.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ապխտած լինում է ոչ միայն պանիրն ու մսամթերքը...․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պարզվում է՝ կա նաև ապխտած գարեջուր: Անսովոր է հնչում, բայց մի ժամանակ գրեթե բոլոր գարեջրերն այդպիսին են եղել։ Բանն այն է, որ հին ժամանակներում ածիկը չորացնում էին վառարաններում բաց կրակով, ինչի շնորհիվ այն ձեռք էր բերում բնորոշ բուրմունք, որը պահպանվում էր նաև վերջնական արտադրանքի մեջ։ Այսօր գարեջուր ստանալու համար լայնորեն կիրառվում է այն ածիկը, որը չունի կողմնակի բույրեր, իսկ ապխտած գարեջուրը դարձել է իսկական գուրմանների հետաքրքրասիրության առարկան։ «Ռաուհբիր» գարեջրերի մեծ մասը գարու ածիկի եփած լագ է: Որպես կանոն, այն մուգ սաթագույն է և բավականին թունդ, ունենում է 4,8-ից 6,5 % ալկոհոլի պարունակություն։

Այն «Ռաուհբիրը», որն եփում են այսօր, նույն միջնադարյան ապխտած գարեջրի դարավոր զարգացման արդյունքն է, որն այս ամբողջ ընթացքում կատարելագործվել է Բամբերգ քաղաքում և նրա շրջակայքում՝ հյուսիսային Բավարիայում: Իրականում այդ տարածաշրջանը նման տեսակ գարեջրերի հիմնական արտադրողն է։ Այնտեղ դեռ կան գարեջրի այնպիսի գործարաններ, որտեղ այդ ըմպելիքը եփվում է հնագույն տեխնոլոգիաներով։ Այնուամենայնիվ, թերևս «Ռաուհբիր» ապխտած գարեջրի միակ արտադրողը, որի արտադրանքը կարելի է գտնել Գերմանիայից դուրս, Heller-Breu գարեջրի գործարանն է: Նրա գարեջուրը կարելի է հանդիպել նույնիսկ ԱՄՆ-ում, էլ չխոսենք Եվրոպայի մասին։

Այս գարեջուրը պատրաստվում է բացառապես ծխեցրած ածիկի միջոցով։ Բուն գարեջրի գործարանը և նկուղները, որտեղ խմորվում է խմիչքը, գտնվում են Բամբերգի պատմական թաղամասում, և հասարակ մահկանացուներին արգելված է մտնել այնտեղ: Իսկական «Ռաուհբիր» կարելի է համտեսել մոտակայքում՝ Դոմինակեներշտրասսեն- 6 հասցեում, որտեղ գտնվում է Schlenkerla հին գարեջրատունը։ Այդ հաստատությունը բացվել է միջնադարում, դրա մասին առաջին հիշատակումը վերաբերում է 1405 թվականին։ Այնտեղ յուրաքանչյուր այցելու հազվագյուտ հնարավորություն ունի համապատասխան միջավայրում համտեսելու միջնադարյան բաղադրատոմսերով պատրաստված գարեջուր: Բավարիայի մյուս գարեջրագործական գործարաններից՝ որպես «ապխտած» գարեջրի մեջ մասնագիտացած, հարկ է նշել Spezial-ը։

Նրանք օգտագործում են իրենց սեփական բաղադրատոմսը՝ ծխեցրած ածիկը խառնում են սովորական ածիկի հետ բուրմունքի անհրաժեշտ ինտենսիվությունը զարգացնելու համար։ Ծխեցնում են ածիկը բացառապես հաճարենու փայտով։ Ի դեպ, ածիկի չորացման այդ մեթոդը շատ նման է շոտլանդական վիսկիի արտադրության ժամանակ օգտագործվողին։ Բայց Շոտլանդիայում այդ նպատակով միայն տորֆ է օգտագործվում։ «Ռաուհբիրին», որպես կանոն, ավելի շատ ածիկ չեն ավելացնում, քան ավանդական բավարական գարեջրերի դեպքում։ Դա այնպես են անում, որ ապխտած մսի բույրը հետին պլանում լինի՝ առանց շատ արտահայտվելու։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community