«2016 թվականից ակնկալում եմ, որ իմ անձնական կյանքում համալրում լինի, փոքրիկ հրեշտակի տեսքով». Էռնա Էլիզբարյան
LIFEՀեռուստահաղորդավարուհի Էռնա ԷլիզբարյանըTert.am youth-ին պատմել է, թե ինչպես և ում հետ է անցկացրել ամանորյա տոները և ինչ սպասելիքներ ունի 2016 թվականից:
-Ինչպե՞ս տոնեցիք Ամանորը, ո՞ւմ հետ և ի՞նչ տրամադրությամբ։
-Ամանորի գիշերը տոնել եմ ծնողներիս հետ, ես կարծում են այս տոնն ընտանեկան է, իսկ ջերմությունն ու սերը միայն սեփական ընտանիքում է լինում: Արդեն հաջորդ օրը և Ամանորին հաջորդող Սուրբ Ծնունդը նշել եմ Ֆրանսիայից եկած մորաքրոջս հետ, ում ավելի քան 7 տարի չէի տեսել։ Շատ հուզիչ էր, մի լավ հիշեցինք իմ մանկությունը։
.jpg)
-Ամփոփելով 2015 թվականը՝ ի՞նչ նշանակալից ձեռքբերումներ կամ կորուստներ եք ունեցել։
-Կորուստներ, փառք Աստծո, չեմ ունեցել. բոլորն առողջ են ու իմ կողքին, դա է ինձ համար այս կյանքում ամենակարևորը։ 2015 թվականն ինձ համար մի քանի նոր շարժական գույքերի ձեռքբերման տարի կարելի է համարել, որի մասին բարձրաձայնել պետք չէ։ Պահպանել եմ այն, ինչ ունեմ, դա նույնպես կարծում եմ մեծ ձեռքբերում է...պահպանել այն, ինչ ունես մեր ժամանակներում հերոսություն է։
.jpg)
-Ի՞նչ սպասելիքներ ունեք 2016 թվականից։
Ընդհանուր առմամբ անցած տարին լավ տարի էր։ 2016 թվականից ակնկալիքներս թերևս նույն են, որ իմ հարազատներն առողջ լինեն, իմ կողքին, իմ անձնական կյանքում համալրում լինի, փոքրիկ հրեշտակի տեսքով, աշխատանքային կյանքում լինեն վերելքներ ու գնահատվեմ այնքանով, որքանով որ արժանի եմ:
.jpg)
-Ի՞նչ կարգավիճակում է գտնվում Ձեր անձնական կյանքը։ Նշեցիք, որ համալրում եք ակնկալում փոքրիկ հրեշտակի տեսքով, իսկ փեսացուն արդեն հայտնի՞ է։
-Խոսել անձնական կյանքի մասին, առանձնապես չեմ սիրում ու չեմ պարտրաստվում, դա իմ կյանքն է ու ես երջանիկ եմ այն ինչ ունեմ հիմա, ինչ կարգավիճակում էլ որ դա կա, հայցում եմ բոլորի ներողամտությունը։ Միայն կնշեմ՝ քանի դեռ դու մայր չես դարձել, ամեն տարի դու դրա մասին երազում ես, մինչև կատարվի այդ երազանքը...
.jpg)
Նյութը՝ Լենա Մինասյանի



