Yerevan, 18.July.2026,
00
:
00
BREAKING


Ին­չի՞ց է դժգո­հում Թուր­քի­ան. պատ­մու­թյան դա­սե­րը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

iarex.ru-ն «Էրդողանն ու թուրքական պատմության դասերը» վերնագրով հոդվածում գրում է, որ շվեյցարական լրատվամիջոցների փոխանցմամբ, Լոզանի կենտրոնում քրդերը ցույց են անցկացրել՝ նվիրված 1923 թվականի Լոզանի պայմանագրի 100-ամյակին։ Այդ պայմանագիրը, ըստ քրդական հասարակական և քաղաքական կազմակերպությունների, «հաստատել է քուրդ ժողովրդի բաժանումը չորս պետությունների միջև՝ Թուրքիա, Իրաք, Իրան և Սիրիա, ինչն անհիմն է ժողովրդավարական տեսանկյունից»: Ըստ Ֆրանսիայի Քրդական դեմոկրատական խորհրդի խոսնակ Բերիվան Ֆիրաթի, «քուրդ ժողովուրդը, ինչպես և աշխարհի բոլոր ժողովուրդները, ունի սեփական հողում իր ինքնությամբ ապրելու իրավունք»: Բայց Լոզանի պայմանագրում խնդիրը միայն քրդերը չէին։ Պայմանագրին հաջորդեց Թուրքիայի և Հունաստանի միջև բնակչության հարկադիր փոխանակումը, քանի որ Արևելյան Անատոլիան միացվել էր ներկայիս Թուրքիային՝ Սիրիայի ու Իրաքի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու դիմաց։

Հայերն ու քրդերը հեռու են պահվել, իսկ նրանց տարածքային նկրտումները անկյուն են մղվել։ Եվ զարմանալի պարադոքս. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես կարծում է, որ «անհրաժեշտ է չեղարկել կամ փոխել Լոզանի պայմանագիրը»։ «Նրանք (Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի հակառակորդները) ստիպեցին մեզ 1920 թվականին ստորագրել Սևրի պայմանագիրը և համոզեցին մեզ 1923 թվականին ստորագրել Լոզանի պայմանագիրը,- ասել է Էրդողանը,- ինչ-որ մեկը, այդ պայմանագիրը որպես հաղթանակ ներկայացնելով, փորձել է մեզ խաբել։ Բայց բոլորն են հասկանում, որ շատ խնդիրներ առաջացան Լոզանում սեղանի շուրջ նստածների պատճառով։ Մենք այն ազգի ժառանգներն ենք, որոնց տարածքը հասել է 22 միլիոն քառակուսի կիլոմետրի։ Մինչև Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը մենք ունեինք երեք միլիոն, իսկ այսօր ունենք ընդամենը 780 հազար քառակուսի կիլոմետր: Հենց մեր քթի տակից հող են վերցրել ու հպարտանում են։

Այսքանից հետո նրանք հայտարարում են, որ մենք այդ պայմանագրից հաղթող ենք դուրս եկել։ Ինչպե՞ս կարելի է հող հանձնելը հաջողված համարել»։ Լավ, եկեք չեղարկենք Լոզանը, բայց այդ դեպքում բացահայտվում է 1920 թվականի օգոստոսի 10-ին Թուրքիայի ու Անտանտի երկրների և նրանց միացած պետությունների հետ կնքված Սևրի պայմանագիրը։ Այն պաշտոնականացրեց Օսմանյան Կայսրության բաժանումը, որը կորցնում էր տարածքի 3/4-ը։ Արևել յան Թրակիան Ադրիանուպոլիսով, ամբողջ Գալիպոլի թերակղզին, Դարդանելի եվրոպական ափերը և Իզմիրը փոխանցվեցին Հունաստանին։ Թուրքիայի կառավարությունը կորցնում էր վերահսկողությունը Սիրիայի, Լիբանանի, Միջագետքի, Պաղեստինի տարածքների նկատմամբ։ Թուրքիան զրկվում էր Արաբական թերակղզում ունեցած իր ունեցվածքից։

Ամերիկայի նախագահ Վիլսոնի արբիտրաժային որոշմամբ ճանաչվում էր Հայաստանի անկախությունը և հաստատվում էին սահմանները։ Եվ հայտնվում էր Քրդստանը (նրա կարգավիճակը պետք է որոշվեր Ազգերի լիգայի խորհրդում)։ 1920 թվականի նոյեմբերի 22ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը դաշնակիցներին արբիտրաժային առաջարկ է ներկայացրել, ըստ որի, Թուրքիան Հայաստանին պետք է հանձներ 103599 քառակուսի կիլոմետր տարածք՝ Վանի և Բիթլիսի վիլայեթների երկու երրորդը, Էրզրումի գրեթե ողջ վիլայեթը, Տրապիզոնի վիլայեթի մեծ մասը, ներառյալ նավահանգիստը։ Բայց, ինչպես գիտնեք, Անկարայի Քեմալ Աթաթուրքի կառավարությունը կտրականապես մերժեց Սևրի պայմանագրի դրույթները, իսկ սուլթան Մեհմեթ 6-րդը չհամարձակվեց վավերացնել այն։

Ինչ վերաբերում է 1923 թվականի Լոզանի պայմանագրին, ապա այն վավերացրել են բոլոր այն ստորագրողները, բացառությամբ ԱՄՆ-ի: Լոզանի պայմանագրերի որոշ մանրամասների մասին: Փաստն այն է, որ Լոզանի կոնֆերանսում քննարկվել է Հայկական հարցը, թեև Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը (Ա. Ահարոնյան, Ա. Խատիսյան) թույլ չեն տվել պաշտոնապես մասնակցել Լոզանի կոնֆերանսին, քանի որ այդ ժամանակ Հայաստանում հաստատվել էր խորհրդային իշխանություն։ Այնուամենայնիվ, գագաթաժողովում հուշագիր է ներկայացվել հայկական հարցի հնարավոր լուծման երեք տարբերակով. կա՛մ Վիլսոնի կողմից որոշված Հայաստանի տարածքում «հայկական ազգային օջախի» ստեղծում, կա՛մ Խորհրդային Հայաստանի ընդարձակում՝ դրան միացնելով Արևմտյան Հայաստանի մի մասը դեպի Սև ծով ելքով, կամ Կիլիկիայում «հայկական ազգային օջախի» ստեղծում։

Թուրքական պատվիրակությունը՝ Իսմեթ փաշայի գլխավորությամբ, մեծ դժվարությամբ կարողացավ պայքարել այդ նախագծերի դեմ։ Արդյունքում Լոզանի հաշտության պայմանագրում հայերն ու Հայաստանը, ինչպես և քրդերը, ընդհանրապես չհիշատակվեցին։ Թուրքերի համար դա հաղթանակ էր։ Միաժամանակ, Էրդողանը ինչ-որ տեղ ճիշտ է, երբ հայտարարում է, որ «փորձում են խաբել Թուրքիային՝ այդ համաձայնագիրը ներկայացնելով որպես հաղթանակ»։ 1920-ականների սկզբին Անկարայում Մոսկվայի բոլ շևիկների դիվանագիտական ներկայացուցիչների պահպանված նամակագրությունը վկայում է, որ Լոզանի կոնֆերանսի նախօրեին Մուստաֆա Քեմալը սկսել էր շեղվել դեպի Արևմուտք։ Հիմա չմանրամասնելով՝ նշենք հետևյալը: Մոսկվան ակնկալում էր, որ 1921 թվականին Կարսի պայմանագրի ստորագրումից հետո, որը սահմանազատում էր Թուրքիայի և Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների միջև սահմանը, թուրքերը կպնդեն Լոզանի կոնֆերանսի աշխատանքներին խորհրդային պատվիրակության մասնակցությունը։

Այնուամենայնիվ, ինչպես Լոզանից հայտնել է արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Գեորգի Չիչերինը, «քեմալականներն իրենց անձնական քաղաքականությունը շահարկում են մեր մեկուսացմամբ և սեպարատ բանակցություններ են վարում Անգլիայի և Ֆրանսիայի հետ»։ Նույն զեկույցում նշվում է, որ «Լոզանում ռուս-թուրքական միասնական դիվանագիտական ճակատի բացակայությունը հանգեցրել է նրան, որ Մոսկվային թույլատրվել է մասնակցել միայն «նեղուցների հանձնաժողովի» աշխատանքներին»։ Եվ սա այն դեպքում, երբ բոլ շևիկները հանդես էին գալիս Օսմանյան Կայսրության գրեթե ողջ սահմաններով Թուրքիայի պահպանման օգտին, նույնիսկ խորհուրդ էին տալիս թուրքական պատվիրակությանը լքել Լոզանը։ Պատմությունը չի ընդունում եթե-ներ, բայց պարզ է, որ եթե թուրքական պատվիրակությունը լքեր Լոզանը, իրադարձությունները թե՛ Թուրքիայում, թե՛ Մերձավոր Արևելքում այլ սցենարներով կզարգանային։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026