Չինաստանում հայտնաբերվել է հնագույն մարդկանց` մինչև այժմ անհայտ տեսակ
LIFELife.panorama.am-ը գրում է.
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող քարանձավներից մեկում գիտնականները հայտնաբերել են շուրջ 10-15 հազար տարեկան ոսկոր: Ենթադրվում է, որ դրանք պատկանում են ժամանակակից մարդու նախահորը, որը մինչև այժմ հայտնի չէր:
Ըստ գիտնականների` այն ժամանակահատվածում, որին թվագրվում է հայտնաբերված ոսկորը, Homo-ի բոլոր տեսակները, բացի «բանական մարդուց» վերացել էին: Սակայն, գտածոն հիմք է տալիս ենթադրել, որ Homo sapience-ի հետ միասին ապրել են նաև մարդու այլ տեսակներ:
Գիտնականները պարզել են, որ հայտնաբերված ոսկորը պատկանում է 50 կգ-ոց մարդու: Նրանք ենթադրում են, որ «գաճաճները» եկել են Չինաստան դեռ 100 հազար տարի առաջ և այնտեղ էլ վերացել են:
Հարկ է նշել, որ գտածոն դարձել է բազում վեճերի առիթ: Ոսկորը լավ չի պահպանվել և շատ գիտնականներ չեն ցանկանում վերջնական եզրակացություն տալ` հիմնվելով մեկ ոսկորի վրա:



