Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


«Միակ գործոնը Արցախի դիմադրությունն է՝ պաշարված ամրոցի հոգեբանությամբ և վարքագծով շարժվելու կամքը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Արցախում շատ վաղուց պայքար է գնում այն ուժերի միջև, որոնք մի կողմից հրաժարվում են ենթարկվել Երևանի և Բաքվի թելադրանքներին, այն ծրագրերին, որով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի կազմում և հրաժարվում ինքնորոշման իրավունքից, և այն ուժերի միջև, որոնք Երևանի և Բաքվի քաղաքական կուրսի առնվազն ծպտյալ կամակատարներն են: Հիմնական գաղափարական կամ պրակտիկ պայքարը երկու ուղղությունների միջև է: Ուշ թե շուտ այդ կարմիր գիծը պետք է բերեր իրական բախման նրանց միջև: Տարբեր փուլերում այդ բախմանն ականատես էինք այն ժամանակվանից սկսած, երբ Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկ արեց Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանը: Սա կարևոր փուլերից մեկն էր հենց այդ նույն գաղափարախոսությամբ, որի արդյունքում ձևավորվեց բավականին գործուն ընդդիմություն Արայիկ Հարությունյանին և նրա խմբին: Տարաձայնությունն օր օրի սրվում էր, ուղղակի երևի թե ջրի երես չէր հանվում, այդ թվում՝ նաև տակտիկական նպատակահարմարությունից ելնելով»,-«Փաստի» հետ զրույցում Արցախի ներքաղաքական իրավիճակը վերլուծելով՝ ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Ընդգծում է՝ հիմա բաց տեքստով է ասվում, թե որն է Ռուբեն Վարդանյանի, նաև՝ երևանյան և Բաքվի կուրսերին դիմադրող Արցախի իրական ընդդիմության և Արայիկ Հարությունյանի միջև տարաձայնությունը: «Խոսքը հիմա ոչ թե ասեկոսեների մասին է, որ Հարությունյանն ասել է, թե հրաժարական է տալու, այլ Վարդանյանն ասաց, որ Արայիկ Հարությունյանը հերթական անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել էր, թե այլևս հեռանկար չի տեսնում, ամեն ինչ կորած է, և ասել էր, որ հեռանալու է: Բայց հերթական անգամ մտքափոխ եղավ, կամ ստիպեցին, որ լինի: Հիմա խնդիրն այն է, թե ով է Արցախում որոշում ընդունող գլխավոր պաշտոնյայի վրա ազդեցություն ունենում, որ նա առավոտյան մի բան է հայտարարում, իսկ ցերեկն այլ բան անում, որն էլ բերեց ներքաղաքական նման սուր ճգնաժամի: Որևէ մեկը չի կարող ասել, որ հիմա Արցախում պաշտոնների կռիվ է: Եթե խորտակվող նավ է, այնտեղ կապիտանի հարց չի դրվում: Խորտակվում են բոլորը: Արայիկ Հարությունյանի առջև խնդիր են դնում, որ նա պետք է լինի Արցախի շահերը կոնսոլիդացնող գործոն, այլ ոչ թե հիասթափություն առաջացնող և անընդհատ հիմք ստեղծող, որ արցախցիներն էլ կոտրվեն»,-ընդգծում է քաղտեխնոլոգը:

Նրա խոսքով, Արցախը մնացել է մենակ Հայաստանի՝ Արցախի հարցից հեռանալուց և այն հանձնելու մասին մտադրությունը հրապարակելուց հետո: «Միակ գործոնը, որը կարող է ազդել Արցախի շուրջ բանակցային գործընթացի վրա, Արցախի դիմադրությունն է, այսպես կոչված, պաշարված ամրոցի հոգեբանությամբ և վարքագծով շարժվելու ունակությունը և կամքը: Մինչև հիմա Արցախի հանրության զգալի մասը վճռական է՝ փորձելով այդ գիծը տանել: Դա միակ գրավականն է, որով կարող ես քո շուրջը մթնոլորտ փոխել, փոխել աշխարհի ուժային կենտրոնների տրամադրվածությունները: Եթե տեսնում են, որ Արցախը դիմադրելու է, չի կատարելու այն, ինչ կարող է գրվել թղթի վրա, փորձելու են իրենց իրական շահը համադրել նաև Արցախի շահի հետ՝ ձգտելով հարմարվել նոր իրավիճակին»,նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ եթե թղթի վրա գրելով հարցը լուծվեր, օրինակ՝ Ն. Փաշինյանը թղթի վրա ստորագրեր նրա տակ, ինչը բանավոր է ասում և ամեն ինչ միանգամից լուծվեր, վաղուց դա արած կլիներ:

«Առաջին անգամ դրա մասին խոսվել է անցյալ տարի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ: Շուտով մեկ տարին կլրանա, բայց բանավոր խոսքը թղթին չի տրվում: Ամբողջ խնդիրն այն է, որ, բարեբախտաբար, միայն Նիկոլ Փաշինյանի կամքով չէ պայմանավորված Արցախի ճակատագիրը, նաև մեր տարածաշրջանում միջպետական և միջազգային փոխհարաբերությունների բախտը: Այստեղ կան բավականին շատ հետաքրքրված խաղացողներ, որոնք տարբեր սցենարներ են դիտարկում: Այս պարագայում ամենամեծ խնդիրը երաշխավորողների հարցն է, թե ովքեր պետք է երաշխավորեն, որ այն, ինչ կստորագրվի, ներառյալ արցախցիների անվտանգության և իրավունքների հարցի պահպանումը, կիրականացվի, այլ ոչ թե մեկ օր հետո կսկսվեն էթնիկ զտումներ, ցեղասպանության ակտեր, լավագույն դեպքում՝ ասիմիլացման պրոցեսներ:

Այդ երաշխավորողները չկան, որովհետև կա՛մ իրականում չեն ուզում երաշխավորել, չեն ուզում այդ պրոցեսին մասնակցել, քանի որ ասում են մի բան, բայց իրականում այլ շահ ունեն, և ուղղակի, որպեսզի ժամանակ շահեն կամ խաղից դուրս չմնան, ասում են ինչ-որ բաներ՝ առավել ևս օգտվելով Հայաստանի իշխանությունների թուլակամությունից և պրոթուրքական ու պրոադրբեջանական դիրքորոշումից, կա՛մ արցախցիների դիմադրությունը հասկացնում է իրենց, որ այս իրավիճակում երաշխավոր լինել նշանակում է գործ ունենալ մեծ արյան հետ, որի տակ որևէ մեկը դժվար թե ցանկանա ստորագրել: Եթե բանակցությունների բուն օբյեկտը՝ Արցախն իր բնակչությամբ, չի ուզում լսել Ադրբեջանի մասին և ասում է, որ ցանկացած մեթոդով դիմադրելու է, այս պարագայում որևէ փաստաթուղթ չի աշխատելու: Այդ պատճառով որևէ մեկը չի ուզում իր վրա վերցնել այդ բարդ պրոբլեմի պատասխանատվությունը և, առավել ևս, իրագործումը:

Եթե Հայաստանում չլիներ այս իշխանությունը, որը համաձայն է ամեն ինչ հանձնել, գուցե Հայաստանի և Արցախի մանևրելու հնարավորությունն էլ շատ մեծ լիներ, բայց հիմա Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը հնարավորություն է տալիս մեծ մանևրներ անել աշխարհաքաղաքական կենտրոններին: Այլ պարագայում դժվար կլիներ Հայաստանի հաշվին Ադրբեջանին և Թուրքիային լավություն անել, բայց Նիկոլ Փաշինյանի պարագայում, որը հայտարարեց, որ Արցախն Ադրբեջան է, շատ-շատերի ձեռքերն ազատվեցին: Հիմա որոշ երկրներ Արցախի բարեմասնությունով Ադրբեջանին և Թուրքիային լավություն են անում՝ օգտվելով Հայաստանի գլխավոր պաշտոնյաների ընձեռած հնարավորություններից, հայտարարություններից և որդեգրած կուրսից»,-ասում է քաղտեխնոլոգը:

Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին՝ նշում է. «ՄԱԿ-ը որևէ պաշտոնական արձագանք չարձանագրեց: Չկա բանաձև, այնինչ բանաձևը ենթադրում է որոշակի մեխանիզմներ դրա իրականացման համար: Այլ հարց է, որ դա էլ կարող էր չիրականացվել, որովհետև այսօր միջազգային իրավունքները և մեխանիզմները չեն աշխատում: Քանի դեռ նոր աշխարհակարգ ու խաղի կանոններ չեն ձևավորվել, քանի դեռ դրա շուրջ է հիմա կռիվը բոլոր հիմնական խաղացողների միջև՝ Արևմուտք, ՌԴ, Չինաստան, Սաուդյան Արաբիա, Իրան և այլն, չի գործելու միջազգային իրավունքը և այլն: Կարող էր լինել ՄԱԿ-ը նախագահողի հայտարարություն, որը չեղավ, չեղավ անգամ մամուլի հաղորդագրություն: Սա զուտ ինչ-որ քննարկում էր, որն, իմ տպավորությամբ, ընդամենն արձանագրեց ուժերի հարաբերակցությունը: Գիտեինք այս հարցի շուրջ բոլոր հիմնական խաղացողների դիրքորոշումը: Իհարկե, մեկ բան է, թե ինչ ես ասում դիվանագիտական լեզվով, մեկ այլ բան, թե ինչ ես ուզում, որ լինի, երրորդը՝ իրականում ինչ ես անում, որպեսզի դա լինի: Չպետք է ընդամենն ապավինենք այն հայտարարություններին, որոնք ասվում են:

Նիստում ընդամենն արձանագրեցին, որ կա պրոբլեմ, որն այս կամ այն ձևով պետք է լուծվի: Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմել էր հումանիտար աղետը կանխելու օրակարգով նիստ հրավիրելու համար: Ոչ թե քաղաքական կամ իրավական կոնտեքստով էր դիմել, այլ հումանիտար: Այսինքն, խոսքը ոչ թե բուն պատճառի, այլ հետևանքների մասին էր: Բոլորը խոսում էին, թե ինչպես փրկել 120 հազար մարդու, այլ ոչ թե այդ իրավիճակին գնահատական տալու մասին: Երբ որպես ՀՀ ղեկավար ասում ես, որ Արցախը Ադրբեջանի կազմում է և միաժամանակ դիմում ես ՄԱԿին՝ ասելով՝ այնտեղ բնակվող մարդկանց փրկեք աղետից, բոլորը ենթագիտակցաբար մտածում են, որ դա Ադրբեջանի տարածքում գտնվող հիմա արդեն անկլավ է, եթե խնդիրը հումանիտար աղետից փրկելն է, Լաչինը պետք է բացել, բայց մյուս ճանապարհներն էլ վատ չի լինի օգտագործել: Ելույթների հիմնական մասում այդ գիծը կար՝ հումանիտար աղետը ցանկացած մեթոդով պետք է կանխել: Աշխարհն արդեն նաև դա է մարսել, այսինքն՝ եթե կա հումանիտար աղետ, այն պետք է լուծել ցանկացած մեթոդով և «Ադրբեջանի տարածքում գտնվող Արցախի» հարցը պետք է նախ և առաջ լուծի կենտրոնը՝ Բաքուն»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience