Մենչը՝ «Ֆուլ հաուսից» Արփի Գաբրիելյանի դուրս գալու մասին
LIFEBlogews.am- ը գրում է.
Փետրվարի վերջին կսկսվեն «Ֆուլ հաուսի» չորրորդ եթերաշրջանի նկարահանումները։ Մարտի 14-ին կմեկնարկի նոր եթերաշրջանը։ Այս մասին BlogNews-ի հետ զրույցում ասաց նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, ով նաև խաղում է սիթքոմում։

Երեկվանից համացանցում լուրեր են տարածվել, թե Արփի Գաբրիելյանն այլևս չի նկարահանվելու «Ֆուլ հաուսում», նրա փոխարեն խաղալու է այլ դերասանուհի։ Մենչը հայտնեց, որ դրանք ստահոդ լուրեր են, Արփին շարունակելու է ներկայանալ Լիկայի կերպարով։ «Ինձ արդեն գրել են հեռուստադիտողներ, ովքեր փորձում էին ճշտել արդյոք դա ճիշտ է։ Ուզում եմ մեր հեռուստադիտոներին հորդորել հետևել մեր պաշտոնական էջերին և հավատալ հարցազրույցներին»,- ասաց նա։

Նոր եթերաշրջանում չեն խաղալու Նորայի և Էլլայի դերակատարները՝ Էվա Խաչատրյանն ու Ադրիանա Գալստյանը, քանի որ նրանց կերպարային գծերն ավարտվել են։ Սիթքոմում կներգրավվեն նոր դերասաններ։ «2 նոր դերասանների են լինելու՝ մի տղա, մի աղջիկ։ Երկուսն էլ հայտնի են լինելու, տղային արդեն ընտրել ենք, սակայն առայժմ չեմ բացահայտի, թե ով է լինելու, աղջկան՝ դեռ ոչ»,- հայտնեց պրոդյուսերը։

Ինչ վերաբերում է հարցին, որդյոք սա «Ֆուլ հաուսի» վերջին եթերաշրջան է, Արմենն ասաց, որ առայժմ չգիտի։ «Ընթացքում ամեն բան կերևա։ Շատ կարևոր է, որ մենք կարողանանք պահել այն նշաձողը, որը սահմանել ենք։ Եթե հասկանանք, որ կա պահանջարկ, և կարող ենք ապահովել որակը, կլինի նաև հինգերորդ եթերաշրջան»,- եզրափակեց Մենչը։
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



