Ինչո՞ւ չի կարելի բջջային հեռախոսը պահել գրպանում
LIFEՇատերը այսօր պարզապես սոսնձված են իրենց սմարթֆոններին և նրանց համար շատ դժվար է դրանցից բաժանվելը: Բայց կա պատճառ՝ ինչու պետք է որոշ հեռավորություն պահել ձեր և հեռախոսի միջև:
Ամերիկացի գիտնական Դեվրա Դևիսը երկար տարիներ ուսումնասիրել է հեռախոսi ճառագայթման ազդեցությունները 7 զգուշացնում է, որ ձեր բջջայինն ավելի շատ կվնասի ձեզ, քան օգուտ կտա: Նա նշել է, որ բջջային հեռախոսների թողած նմանատիպ ճառագայթումն օգտագործվում է բժշկության մեջ լյարդի քաղցկեղը բուժելու, քաղցկեղը հայտնաբերելու և ուղեղում՝ դեղամիջոցների կլանումը բարձրացնելու համար: Բայց պատճառն այն է, որ ճառագայթումը կոտրում է արյունային համակարգի ու կենտրոնական նյարդային համակարգի միջև եղած արգելապատնեշը:
Սակայն այդ արգելապատնեշը պաշտպանում է ուղեղը օտար նյութերից, որոնք կարող են վնասել այն: Ճառագայթումը կարող է նաև վնաս հասցնել ԴՆԹ-ին, ազդել տղամարդկանց պտղաբերության վրա և փոփոխել ուղեղի նյութափոխանակությունը: Բացի այդ՝ գիտնականները պարզել են, որ բջջային հեռախոսները կարող են նպաստել դեպրեսիայի, շաքարախտի և սրտի աշխատանքի անկանոնության զարգացմանը: Այս ամենը մտածելու տեղիք է տալիս: Պետք է հեռախոսները պահել գոնե պայուսակների մեջ:
Նյութը հրապարակման պատրատեց Past.am-ը: