10 նշան, որ ձեր երեխան ինտելեկտուալ բարձր զարգացածություն (IQ) ունի
LIFEՅուրաքանչյուր ծնող մտածում է, որ իր երեխան տաղանդավոր է: Դա կարելի է ճշտել՝ հաշվի առնելով երեխայի աճը: Past.am-ը Ձեզ է ներկայացնում բարձր ինտելեկտուալ զարգացածության նշաններ երեխայի ծնունդից մինչև 10 տարեկան հասակը:
Նորածիններ- նրանք քաշի լրացուցիչ ծանրւթյուն ունեն: Ավելի քան 3000 երեխաների հետազոտությունը ցույց է տվել, որ ծանր քաշը բարձր IQ-ի առկայություն է ենթադրում:
12-24 ամսական- լսում է լրացուցիչ լեզուներ: Այն երեխաները, որոնց ծնողները խոսում են մի քանի լեզվով, ավելի բարձր IQ են ունենում: 3 տարեկան- ավելի բարձրահասակ են, քան հասակակիցները: Մյուսների համեմատ բարձրահասակ երեխաները ավելի լավ են գլուխ հանում իմացական թեստերից:
4 տարեկան- կարող են մարդ նկարել: Այս տարիքում մարդու իրատեսական պատկեր ստեղծող երեխաներն ավելի խելացի են լինում:
5 տարեկան- այս տարիքից ստեր ասել, սուտ խոսել: Ստելը կարող է նաև օգուտ բերել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վաղ տարիքում սուտ խոսող երեխաները ավելի լավ են դրսևորում իրենց հետագայում: Ստելու ժամանակ նրանք բարդ գործողությունների միջով են անցնում, պատմություն հնարում, դա էլ վկայում է երեխայի բարձր IQ-ի մասին:
6 տարեկան- նվագում է երաժշտական գործիք: Դա օգնում է բարձրացնել երեխայի զգացմունքային ինտելեկտուալությունը: Որքան լավ է նա նվագում, այնքան լավ կարող է կարգավորել զգացմունքները:
7 տարեկան- նրանք միջին մակարդակի ընթերցողից ավելի լավ են իրենց դրսևորում: Փոքր տարիքում շատ կարդալը հետագայում բարձր ընդունակություններ ունենալու բանալին է:
8 տարեկան- սիրում են արթուն մնալ մինչև ուշ գիշեր: Ավելի բարձր IQ ունեցող երեխաները վաղ տարիքից սկսում են ուշ պառկել և ուշ արթնանալ առավոտյան:
9 տարեկան- լիարժեք նախաճաշում են: Եթե ձեր երեխան առողջ նախաճաշ է ուտում այս տարիքում, բարձր IQ ունենալու նրա շանսերը կրկնապատկվում են:
10 տարեկան- սիրում են զրուցել, խոսել, շատախոսել: Եթե այս տարիքում զրուցելու սիրահար են, բարդ կանոններ են մշակում սեղանի խաղերի համար ու հեշտությամբ լեզու են գտնում այլ երեխաների հետ, ուրեմն նրանք ունեն բարձր IQ:



