Օրլանդո Բլումը նշում է ծննդյան տարեդարձը. Հետաքրքիր փաստեր սիրված դերասանի մասին
LIFEԱյսօր ծննդյան 39-ամյակն է նշում Հոլիվուդի ամենաբարետես աստղերից մեկը` բրիտանացի դերասան Օրլանդո Բլումը: Դերասանը մեծ ճանաչում ձեռք բերեց «Մատանիների տիրակալը», «Հոբբիթ», «Կարիբյան ծովի ծովահանները», «Տրոյա» եւ «Հրացանակիրները» ֆիլմերից:
Ի դեպ, դերասանի մականունը Օրլի է եւ նա եղունգները կրծելու սովորություն ունի: Ուրիշ էլ ի՞նչ հետաքրքիր փաստեր են հայտնի Օրլանդո Բլումի մասին: Դիտարկենք դրանցից մի քանիսը:

Բլումն ունի դիսլեքսիա ախտորոշումը, որի դեպքում մարդիկ դժվարանում են կարդալ:
Նրա ամենասիրելի բանջարեղենը սպանախն է:
Ինչպես արդեն նշել էինք, Օրլանդոն կրծում է եղունգները: Այդ սովորությունը դերասանը ձեռք է բերել 2002 թ-ին, երբ թողել է ծխելը:

«Մատանիների տիրակալը» ֆիլմի նկարահանման ընթացքում դերասանն ընկել է ձիուց եւ վնասել է կողոսկրերից մեկը:
2004 թ-ին նա դարձել է բուդդիստական Soka Gakkai միջազգային կազմակերպության անդամ:
Բլումը սիրում է ֆուտբոլ: Նրա ամնասիրելի ֆուտբոլային ակումբը Manchester United-ն է:

2003-2006 թ-երին Օրլանդոն ռոմանտիկ հարաբերությունների մեջ էր դերասանուհի Քեյթ Բոսվորթի հետ: Ավելի ուշ` 2007 թ-ին նա սկսեց հանդիպել ավստրալիացի մոդել Միրանդա Քերի հետ: Զույգն ամուսնացավ 2010 թ-ին:

Հաջորդ տարի ծնվեց նրանց որդին` Ֆլին Քրիստոֆերը: 2013 թ-ին Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկը հայտարարեց, որ բաժանվում է:
Սյունե Առաքելյան



