Ինչպես երեխային խոսել սովորեցնել
LIFEՉորս տարեկանում երեխան պետք է 1 500 բառ իմանա եւ գրեթե մեծի նման խոսի։ Սակայն երեխաներ կան, ում մոտ խոսքը ուշանում է, դանդաղ է զարգանում։ Այս իրավիճակը կարող են բարելավել փոքրիկի ծնողներները։ Ահա թե ինչ պետք է անել՝ երեխայի խոսքը զարգացնելու համար։
Սկսել դեռեւս մոր արգանդից Երեխայի խոսքը պետք է զարգացնել սկսել դեռեւս մոր արգանդից։ Վերջին եռամսյակում հղիության երեխան արձագանքում է ձայներին։ Հենց այդ ժամանակ պետք է նրա հետ շատ խոսել, երաժշտություն դնել, որ լսի, հատկապես՝ դասական։ Խոսեք նորածնի հետ Երեխան մինչեւ լողավազանում հայտնվի, լողալ չի սովորի։ Այդպես էլ խոսել չի սովորի, եթե չխոսեք նրա հետ։ Դրա համար սկսեք խոսել ձեր երեխայի հետ ամեն օր անընդհատ։
Ցույց տվեք նրան, թե խոսելիս ինչպես է շարժվում ձեր բերանը, շրթունքները։ Բառերը կերպարների հետ կապեք Նայեք ձեր երեխայի դեմքին, երբ խոսում եք նրա հետ։ Հետեւեք նրա արձագանքին։ Թույլ տվեք նրան նայել ձեր դեմքին, ցույց տվեք այն իրերի նկարները, որոնց մասին խոսում եք։ Կրկնությունը գիտության մայրն է Երեխաները լավ են սովորում կրկնության դեպքում։ Երբ երեխային նոր բառ եք սովորեցնում, մի քանի օր հաճախ կրկնեք այդ բառը, մինչեւ նա սովորի այն ճիշտ արտասանել։
Երեխային հարցեր տվեք Հարցեր տվեք երեխային, անգամ եթե դեռ չի կարող ձեզ պատասխանել։ Նա կսկսի պատասխանել ժեստերով, նրան հարցեր տալը կօգնի ակտիվացնել նրա ուղեղը։ Հեքիաթներ կարդացեք Երեխայի համար հեքիաթներ կարդացե ամեն օր, դա նրա բառապաշարը կհարստացնի, եւ ամենակարեւորը՝ երեւակայությունը կզարգացնի։
Երգեք նրա համար Երգեք երեխայի համար եւ խնդրեք նրան երգել ձեզ հետ միասին։ Երաժշտությունն ու երգը զարգացնում է խոսքի ապարատը։ Մանկական թոթովանք թույլ մի տվեք ԵԹե ցանկանում եք, որպեսզի ձեր երեխան ճիշտ խոսի, պետք չէ նրա հետ մանկական լեզվով խոսել։ Խոսեք մեծի պես, եւ փորձեք կանխել նրա մանկական թոթովանքը։



