Ինչին է օգտակար մաստակը
LIFEShabat.am-ը գրում է.
Բոլոր նրանք, ովքեր տարել են ստամոքսի քաղցկեղի վիրահատություն, ցանկալի է առանց շաքարի մաստակ ծամեն, ինչը թույլ կտա արագ վերականգնել մարսողական համակարգը: Այս մասին հայտնում են բրիտանացի մասնագետները: Նրանք նշում են, որ այս մեթոդը թույլ է տալիս հիվանդներին հիվանդանոցից դուրս գրվել երկու օր ավելի շուտ: Վիրաբույժները խորհուրդ են տալիս վիրահատությունից հետո օրական երեք անգամ մեկ ժամ մաստակ ծամել: Բանն այն է,որ հիվանդները վիրահատությունից հետո երկար են մնում հիվանդանոցում միայն այն պատճառով, որ աղիները չեն ակտիվանում և անցնում են քնած վիճակի:
Մաստակն ակտիվացնում է թքարտադրությունը, ինչը ստիպում է ակտիվանալ ենթաստամոքսային գեղձին, որի արտադրած ֆերմենտների շնորհիվ աղեստամոքսային համակարգը սկսում է բնականոն գործել:
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



